«ԶԱՔԱՐՅԱՆ» Հայաստանում ջինսերի արտադրության նոր բրենդ:
Բազմատեսակ ուսումնասիրությունների միջոցով հստակեցնելով ապրանքի պահանջարկը և շուկայի հնարավորությունները, «ԶԱՔԱՐՅԱՆ» ձեռնարկության հիմնադիրներն իրենց առջև նպատակ դրեցին ստեղծել ջինսեր, որոնցում կհամադրվեն հայկականն ու դասականը:
Գաղափարն իրականություն դարձրեցին մի խումբ փորձառու դիզայներներ, որոնց լավագույնս հաջողվեց համադրել լավագույն որակն ու նոր, յուրահատուկ գաղափարները: Ծրագրերի իրականացման համար ձեռք են բերվել գերմանական և իտալական նորագույն սարքավորումներ, որոնց արտադրական որակը անցել է ժամանակի փորձությունը:
«ԶԱՔԱՐՅԱՆ» բրենդի արտադրանքը պետք է բավարարի անգամ ամենաբծախնդիր ու ամենանրբաճաշակ սպառողի պահանջները: