Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյան

+374 256 2 22 33, 2 21 24

vkontakte

Linkedin

facebook

Ստեփանավան Համայնքի ղեկավար` Արմեն Գրիգորյան

 

Ծնվել է 1974թ. հոկտեմբերի 16-ին, Ստեփանավան քաղաքում:

 

1981-1991 թթ. սովորել և ավարտել է Ստեփանավանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1993-1994 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
1995-1999թթ. սովորել և ավարտել է Ստեփանավանի տնտեսաիրավագիտական համալսարանի ֆինանսներ և վարկ բաժինը` ստանալով տնտեսագետ ֆինանսիստի որակավորում:
2007-2008թթ. սովորել և ավարտել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանը՝ շնորհվել է կառավարման բակալավրի աստիճան` «Կառավարում» մասնագիտությամբ:
2012թ. վերապատրաստվել է «Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայում՝ «Պետական և տեղական կառավարում» որակավորմամբ:

2000-2010 թթ. աշխատել է ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության Ստեփանավանի սոցիալական ապահովության տարածքային բաժնում՝ որպես բաժնի պետ:
2010-2012 թթ. աշխատել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Տաշիրի տարածքային հարկային տեսչությունում՝ որպես տեսչության պետ:
2012-2020 թթ. աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳՄ Ստեփանավանի ծառայությունում՝ որպես ծառայության պետ:

2020 թ. նոյեմբերի 24-ին նշանակվել է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
2021թ-ի նոյեմբերի 25-ից ստանձնել է համայնքի ղեկավարի լիազորությունները:

Ամուսնացած է, ունի 3 դուստր:

 

Ստեփանավան (Վարչական կենտրոնը ք.Ստեփանավան)

Տնային տնտեսությունների թիվը` 5360
Միավորված համայնք Լոռվա մարզում: Համայնքի վարչական տարածքի մեջ մտնում են Ստեփանավան քաղաքը, Ուրասար  և Կաթնաղբյուր  գյուղերը:

 Ստեփանավանը եղել է նախկին Ստեփանավանի շրջանի վարչական կենտրոնը: Քաղաքային բնակավայր է դարձել 1923թ.-ին:

1005 թ.-ից եղել է պատմական Տաշիր-Ձորագետյան թագավորության մայրաքաղաքը` Լոռե բերդաքաղաքով, որի պահպանությունը մտել է պետական ծրագրերի մեջ որպես «Լոռի Բերդ» պատմամշակութային արգելոց քաղաքատեղի: 1810-ին Լորեի մի արվարձանը` ներկայիս Ստեփանավան տարածքը, Ղարաբաղի իշխանական Ջալալյան տոհմի անունով, որոնք հիմնավորվել էին այստեղ անվանվել է Ջալալօղլի: Ստեփանավան է վերանվանվել 1923թ.-ին ի պատիվ հեղափոխական գործիչ Ստեփան Շահումյանի: Մարզկենտրոնից գտնվում է 26կմ հեռավորության վրա:

Քաղաքը տեղադրված է Ձորագետի հովտում, ընդարձակ սարահարթում ծովի մակարդակից 1400մ բարձրության վրա: Ունի բարեխառն չափավոր խոնավ կլիմա, տարեկան միջին ջերմաստիճանը 6,6 աստիճան է: Հունվարի միջին ջերմաստիճանը - 4,2 աստիճան է, հուլիսյանը` 16,7 աստիճան: Տարեկան թափվում են 683մմ մթնոլորտային տեղումներ: Ձմեռները ձյունառատ են: Շրջակայքում կան անտառներ, բնական շինանյութերի մեծ պաշարներ: