Քաջարանի բժշկական կենտրոն

+374 285 33511(աշխ.)
Հայաստան, Սյունիքի մարզ, Քաջարան Բակունցի փող., 1 շենք

vkontakte

Linkedin

facebook

«Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ Հայաստանի Հանրապետության առաջատար բժշկական կենտրոններից է, որտեղ մատուցվում են տարաբնույթ բժշկական ծառայություններ՝ թերապևիտիկ, վիրաբուժական, մանկական, մանկաբարձագինեկոլոգիական։

Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի ժամանակակից սարքավորումներով։ Մասնավորապես սոնոգրաֆիական և էխոսրտագրության հետազոտությունները կատարվում են բարձր դասի HD11 ուլտրաձայնային հետազոտական սարքով, որը հնարավորություն է տալիս բազմակողմանի հետազոտություն կատարել։ Կենտրոնում անց են կացվում նաև տրեդմիլ թեստ և հոլտեր մոնիթորինգ։

Ճապոնական «Պենտաքս մեդիքլ» աղեստամոքսային նորագույն էնդոսկոպիայի շնորհիվ այստեղ կատարվում են ինչպես ստամոքսի, այնպես էլ տասներկումատնյա և հաստ աղիքների հետազոտություններ։

«Siemens Luminos RF» ռենտգեն սարքավորումը տարածաջրջանում միակն է և հնարավորություն է տալիս ավելի կարճ ժամանակահատվածում ստանալ որակյալ հետազոտության արդյունքներ։

Վիրահատական բլոկը ևս հագեցած է նորագույն սարքավորումներով, այդ թվում նաև՝ լաբորասկոպիկ վիրահատության համար անհրաժեշտ նոր սերնդի սարքավորումներով։

Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում մատուցվում են ծննդօգնության, հղիների ախտաբանական, գինեկոլոգիական ծառայություններ։ Բաժանմունքն ապահովված է նորածնային ինտենսիվ թերապիայի համար անհրաժեշտ սարքավորումներով, ունի ծննդօգնության համար անհրաժեշտ կահավորում։

Լաբորատորիան նույնպես ապահովված է ժամանակակից սարքավորումներով․  «Roch» արտադրության արյունաբանական ավտոմատ, բիոքիմիական, իմունոլոգիական վերլուծիչների և կոագուլոմետրի միջոցով իրականացվում են արյան կլինիկական ու բիոքիմիական, ինչպես նաև՝ մեզի ընդհանուր քննություն և այլ հետազոտություններ։ Շաքարային դիաբետով հիվանդների համար կատարվում է նաև արյան հատուկ հետազոտություն, իսկ վերջին սերնդի արտադրության սարքավորման միջոցով իրականացվում են վահանաձև գեղձի հետազոտություններ, ինչպես նաև՝ օնկոմարկերներ, հորմոններ, վիտամիններ, ինֆեկցիաներ, կարդիոմարկերներ։

Բժշկական կենտրոնի հիվանդասենյակները ևս կահավորված են ժամանակակից բազմաֆունկցիոնալ մահճակալներով, ունեն անհրաժեշտ բոլոր հարմարությունները։

Վերջին հինգ տարիներին կենտրոնն ունեցել է 130 ծնունդ, վիրահատվել է 301 մարդ, թերապևտիկ բաժանմունքում բուժում են ստացել 376 մեծահասակ և 160 երեխա, ամբուլատոր հաճախումների թիվը հասնում է 68628-ի, իսկ շտապ օգնության կանչերինը՝ 4611-ի։