Սպիտակի բուժմիավորումը հիմնադրվել է 1938 թվականին: 1988թ երկրաշարժի հետևանքով հիվանդանոցի շենքն ամբողջովին ավերվել է: 1989թ հոկտեմբերին նորվեգացիները կառուցել և շահագործման են հանձնել բուժմիավորման նոր շենքը:
1997թ. բուժմիավորումը վերակազմավորվել է <<Սպիտակի կենտրոնական հիվանդանոց>> ՓԲԸ-ի։
2007թ. Սպիտակի պոլիկլինիկան և Սպիտակի կենտրոնական հիվանդանոցը միավորվել են և դարձել <<Սպիտակի բժշկական կենտրոն>> ՓԲԸ: Այժմ <<Սպիտակի բժշկական>> ՓԲԸ հագեցած է որակյալ մասնագետներով, ժամանակակից սարքավորումներով և գործիքներով:
Բժշկական կենտրոնն ունի հետևյալ ստորաբաժանումները` Ինֆեկցիոն, Ընդհանուր սոմատիկ, Վիրաբուժական, Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներ, Շտապ օգնության ենթակայան, լաբորատոր-գործիքային /դիագնոստիկ/ ախտորոշում, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն։
Սպիտակի բժշկական կենտրոնը ղեկավարում է Արսեն Մկրտչյանը։