
Համայնքի ղեկավար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
![]() Դավիթ Խաչիկի Հարությունյանը ծնվել է 1966թ. հունիսի 10-ին, Եղեգնաձոր քաղաքում: Կրթություն 1973 - 1983թթ.սովորել-ավարտել է Եղեգնաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1987 - 1990թթ. սովորել-ավարտել է Երևանի էլեկտրո-մեխանիկական տեխնիկումը: Աշխատանքային գործունեություն 1990 - 1992թթ. աշխատել է Եղեգնաձորի ավտոտեխսպասարկման կայանում որպես փականագործ: 1992թ. -2012թ. աշխատել է Եղեգնաձորի ավտոտեխսպասարկման կայանում որպես հիմնադիր տնօրեն: 2012թ–ին ընտրվել է Եղեգնաձորի քաղաքապետի պաշտոնում : Լրացուցիչ տեղեկություններ 1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ամուսնացած է, ունի երեք երեխա:
|