ASTUDIO

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 38/15, 2-րդ հարկ

vkontakte

Linkedin

facebook

Վեբ ստուդիա

Աստուդիո ընկերությունը աառաջարկում է վեբ կայքերի պատրաստում զրոյից՝ ծրագրային մաքուր կոդով, ինչը հնարավուրություն է տալիս խուսափել կայքի շահագործման խնդիրներից, ապահովել կայքի անվտանգությունը և արագ աշխատանքը: Դառնալով մեր գործընկերը` դուք ստանում եք երկարաժամկետ լուծումներ և բարձրորակ սպասարկում։

 

Կայքերի պատրաստման հիմնական փուլերը

Կազմում ենք կայքի տեխնիկական նախագիծը: Կայքի ստեղծման կարևոր և պատսխանատու փուլերից մեկն է տեխնիկական նախագիծը։ Հաճախ, խնդրի և պահանջների նախագծման ժամանակ անտեսված մանրուքները ոչ միայն վատթարացնում են որակը, այլ նաև նման սխալի պատճառով կայքը նախատեսվածից ավելի թանկ է արժենում։ Գրավոր տեխնիկական առաջադրանքը գործողությունների ուղեցույց է, իսկ հաճախորդի համար աշխատանքի լիարժեք կատարման երաշխավոր։ Վեբ կայքի աշխատանքից արդյունք ստանալու համար, այն պետք է լինի հեշտ կառավարելի, հագեցած բիզնեսին անհրաժեշտ բոլոր գործիքներով: Դրա համար ռեսուրսը պետք է ճիշտ նախագծել, ծրագրավորել նախապես համաձայնեցված պահանջներին համապատասխան և ոչ թե կայքի պատրաստումից հետո անցնել դրա ձևափոխումներին: Լսելով ցանկությունները և հասկանալով կայքի նպատակները՝ մենք կներկայացնենք վեբ կայքի ամենաօպտիմալ նախագիծը:

 Ստեղծում ենք հեղինակային դիզայն: Այս փուլում նախագծվում են ձեր բիզնես գաղափարները, որոնց մենք տալիս ենք ստեղծագործական լուծումներ, չենք գնում կամ գողանում պատրաստի դիզայներական շաբլոններ։ Եթե ձեզ անհրաժեշտ է լոգո կամ բրենդ բուք նույնպես, ապա մեր գրաֆիկ դիզայներները կգտնեն ձեզ համար լավագույն տարբերակը։ Վեբ կայքի պատրաստման ընթացքում "Աստուդիոն" առաջարկում է դիզայնի մի քանի տարբերակ, ներկայացնում է դրանց առավելություններն ու սահմանափակումները։

 Ծրագրավորում են  զրոյից: Այս փուլի ընփացքում տեղի է ունենում անհրաժեշտ ծրագրային ապահովման միացումները և ստղծումը։ HTML5, CSS, PHP, JavaScript, Ajax, SQL, MVC, node.js: Ծրագրավորման ոլորտում օգտագործվող այս հապավումները դուք պարտավոր չեք իմանալ, սակայն որպես ապագա պատվիրատուի տեղեկացնենք՝ "Աստուդիո" ընկերության թիմը կիրառում է միայն նորագույն տեխնոլոգիաներ և լուծումներ: Աշխատանքները արդեն արժանացել են ԱՄՆ-Ի, Ղազախստանի, Ռուսաստանի, Իտալիայի պատվիրատուների բարձր գնահատականներին։

Ստեղծում ենք կառավարվող կայքեր: Սա նշանակում է, որ ցանկացած ժամանակ առանց ծրագրավորող ներգրավելու կայքի ինֆորմացիան կարող է ամբողջովին խմբագրվել պատվիրատուի կամ վստահելի անձի կողմից։ Մեր ստեղծած ադմինիստրացիոն համակարգի հնարավորությունները շատ մեծ են և զերծ են պահում սպասարկման հետագա ծախսերից:

Տեքստերի կազմում և ձևավորում: Կայքի ձևավորման փուլում անհրաժեշտ տեքստերը կազմում ենք օպտիմալացման և առաջխաղացման կանոններին համապատասխան: Որոնման համակարգերում կայքերի առաջխաղացման համար ունիկալ տեքստերը շատ կարևոր են, ինչն էլ ապահովում ենք հմուտ SEO մասնագետների շնորհիվ : Թարգմանությունները կատարում ենք արագ և որակով, իսկ ձևավորման ընթացքում սովորում եք կայքի շահագործման գործիքներն ու կանոնները:

Կայքերի անվտանգության ապահովում:  Աշխարհում առավել խոցելի են հայտնի, հետևաբար նաև լավ ուսումնասիրված CMS շաբլոնների վրա կառուցված վեբ կայքերը: Դրանք ոչ միայն ունեն բազմաթիվ սահմանափակումներ, այլև այսպես կոչված գործարանային թերություններ, որոնք էլ խոցելի են դարձնում կայքերը: Հենց անվտանգության պահանջները հաշվի առնելով՝ մենք որդեգրել ենք մաքուր ծրագրային կոդերով, այսինքն` առանց CMS շաբլոնների աշխատելու քաղաքականությունը:

 

Ծառայություններ

"Աստուդիո" ընկերության ծրագրավորողները կարող են ստեղծել ցանկացած բարդության օնլայն խանութներ՝ ապրանքների ֆունկցիոնալ ցանկից մինչև ֆիլտրերի մշակում: Ընկերությունը ստեղծում է ոչ միայն օնլայն խանութներ, այլ նաև առաջարկում է կայքի առաջխաղացում, լենդինգների, բիզնես պորտալների, CRM ծրագրերի պատրաստում։ Կայքի պատվիրատուները կստանան  ոչ միայն  հեղինակային դիզայն, մասնագիտացված ծրագրավորում և այլ ռեսուսների ձևավորում և իրագործում, այլ նաև ձեռք կբերի հուսալի գործընկեր։