Թումանյան համայնքի ղեկավար` Սուրեն Վաչագանի Թումանյան

Հեռ՝ (+374 253) 098 048 046
հասցեն՝ Կենտրոնական փող.շ.1, 1712, ք. Թումանյան

vkontakte

Linkedin

facebook

Թումանյան (Վարչական կենտրոնը ք. Թումանյան)

Համայնքի ղեկավար` Սուրեն Վաչագանի Թումանյան

 

30.11.1988թ., ծնվել է ՀՀ Լոռու մարզի, Դսեղ գյուղում:
1995-1996 թթ. սովորել է Վանաձորի թիվ 17 միջնակարգ դպրոցում:
1996-2003 թթ. սովորել է Դսեղի Հ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում:
2003-2005 թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հենակետային վարժարանում:
2005-2009 թթ. ուսումը շարունակել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում,ստացել է <<Ճանապարհային երթևեկության կազմակերպում>> մասնագիտություն:
2009-2011 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
2021 թվականի դեկտեմբերի 23-ից աշխատում է՝ որպես Թումանյան խոշորացված համայնքի ղեկավար: <<Հանրապետություն>> կուսակցություն, ավագանի <<Հանրապետություն>> խմբակցություն:
Ամուսնացած է ունի երկու երեխա:

 

Թումանյան (Վարչական կենտրոնը ք. Թումանյան)

 

Թումանյան համայնքը մարզկենտրոնից գտնվում է 38կմ, մայրաքաղաքից 150 կմ հեռավորության վրա: Համայնքը գտնվումէՎանաձոր-Թբիլիսի ավտամայրուղու վրա: ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 24-ին ընդունված Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ Թումանյան, Աթան, Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց, Շամուտ, Չկալով, Քարինջ և Քոբայր համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է Թումանյան համայնքը: Թումանյան համայնքը բազմաբնակավայր համայնք է: Թումանյան համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերն են՝ քաղաք Թումանյանը և Աթան, Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց, Շամուտ, Չկալով, Քարինջ և Քոբայր գյուղերը: Համայնքի կենտրոնն է հանդիսանում Թումանյան քաղաքը: Համայնքի բնակավայրերում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Համայնքի բնակավայրերը շրջապատված են անտառներով: Անտառնները հարուստ են պտղատու և դեկորատիվ ծառատեսակներով, հատապտուղներով, մեղրատու թփաբույսերով և բժշկության մեջ օգտագործվող դեղաբույսերով: Թումանյան համայնքի բնակավայրերում կա վանական համալիր, եկեղեցիներ և բազմաթիվ խաչքարեր: Թումանյան համայնքը բարենպաստ պայմաններ ունի զբոսաշրջության զարգացման համար և իր կանաչապատ, հարուստ բնությամբ միշտ էլ գրավել է բոլորի ուշադրությունը: Թումանյանում զբոսաշրջության զարգացման համար մեծ գրավական է Քոբայրի վանքը: Այն 12-13-րդ դդ վանքային համալիր է: Քոբայրի վանքը հարուստ է միջնադարյան մոնումենտալ որմնանկարներով: Վանքը, գտնվելով բարձրադիր դարավանդի վրա իր ճարտարապետականան զուգական տեսքով գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը: Համայնքն իր վարչական սահմաններով սահմանակից է Ալավերդի, Օձուն Փամբակ համայնքներին և ՀՀ Տավուշի մարզին: