Քաջարան համայնքի ղեկավար` Մանվել Փարամազյան
Ծնվել է 1977թ. մարտի 31-ին Քաջարան քաղաքում:
Միջնակարգ կրթությունը ստացել է Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցում:
1995-2000թթ. սովորել և ավարտել է Գորիսի <<Սյունիք>> ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը։ Ունի իրավաբան-իրավագետի որակավորում:
Ծառայել է ՀՀ զինված ուժերում, զորացրվել ՀՀ ԶՈՒ ավագի կոչումով: Զինվորական ծառայության ընթացքում արժանացել է շնորհակալագրերի, խրախուսական պատվոգրերի:
1994-1995թթ. <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամասում աշխատել է փոխարկիչի մեքենավար: 2002-2003թթ. Եղել է Քաջարան համայնքի ավագանու անդամ: 2003-2008թթ աշխատել է Քաջարանի քաղաքապետարանում որպես իրավաբանական բաժնի պետ, 2008-2016թթ գլխավոր մասնագետ-իրավաբան՝ 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճանով:
Մասնակցել է բազմաթիվ բարեգործական ծրագրերի իրականացմանը ՀՀ տարբեր մարզերում և ԼՂՀ հանրային կյանքի տարբեր ոլորտներում:
Քառօրյա պատերազմի օրերին մասնակցել է ինքնապաշտպանական ջոկատների կազմավորմանը, համաքաղաքացիների հետ կազմակերպել օգնություն, տեղափոխել ԼՂՀ սահմանային առաջնագիծ:
2020 թ-ի 44 օրյա պատերազմին գլխավորել է Քաջարան քաղաքում ձևավորված կամավորականների գումարտակը և մասնակցել մարտական գործողություններին՝ Ջրականից մինչև Կովսական։
Պարգևատրվել է ՀՀ ՊՆ <<Վազգեն Սարգսյան>>, Արցախի Մայրության կոմիտեի <<Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին>> հուշամեդալներով:
<<Համայնքային կառավարման լավագույն մոդելի մշակում, հանրային աշխատանքներում ակտիվ ներգրավվածություն, բարեխիղճ աշխատանք>> անվանակարգում, 2022 թ-ի դեկտեմբերին արժանացել է <<Որակի նշան-2022>> մրցանակին։
2016 թ. նոյեմբերի 18-ին ստանձնել է Քաջարանի քաղաքապետի պաշտոնը: Համայնքի խոշորացումից հետո՝ 2017 թ-ի նոյեմբերի 5-ին ընտրվել է արդեն Քաջարան խոշորացված համայնքի ղեկավար։ 2022 թ-ի սեպտեմբերի 25-ին, իր առաջնորդած՝ <<Դեպի միասնություն>> դաշինքով մասնակցել է համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններին և վերընտրվել Քաջարան համայնքի ղեկավար։
Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի: