«ԱՐՄ ՊԼԱՍՏ» ընկերությունը ավելի քան 10 տարի է՝ հանդիսանում է ՊՎՔ և ՊԷ խողովակներ և կցամասեր, դռների և լուսամուտների ՊՎՔ շրջանակներ, ինչպես նաև պատրաստի դռներ և լուսամուտներ արտադրող կազմակերպություն: Ընկերության տրամադրության տակ գտնվող Krauss-Maffei Kunststofftechnik GmbH (Գերմանիա), IPM di Argnani Claudio & C. s.n.c. (Իտալիա), Trimec (Իտալիա), Campagner (Իտալիա)կազմակերպությունների արտադրական հոսքագծերը թույլ են տալիս առաջարկել հուսալի և բարձրորակ արտադրանք:
«ԱՐՄ ՊԼԱՍՏ» ընկերությունը առաջարկում է՝
- կոշտ ՊՎՔ-ից 20մմ մինչև 200մմ տրամագծով ճնշումային և ոչ ճնշումային խողովակների և կցամասերի մեծ ընտրանի, որոնք կիրառելի են սառը, խմելու և տեխնիկական ջրամատակարարման, ստորգետնյա և վերգետնյա կոյուղու, էլեկրամոնտաժային, օդափոխության և այլ համակարգերի կառուցման համար:
- 20-ից մինչև 630 մմ տրամագծով բարձրորակ պոլիէթիլենային խողովակների լայն տեսականի, որոնք կիրառելի են ստորգետնյա և վերգետնյա կոյուղու անցկացման ժամանակ, արդյունաբերական ջրաթափոնների հեռացման և ջրամատակարարման համակարգերում, ինչպես նաև դրենաժային գծերի անցկացման համար: Վերոհիշյալ խողովակները լայնորեն կիրառվում են նաև գազամատակարարման համակարգերի անցկացման համար: Armplast ՊԷ խողովակները արտադրվում են ցածր ճնշման պոլիէթիլենից, որը աչքի է ընկնում իր ամրությամբ: ՊԷ խողովակների տեղադրման և մոնտաժման համար ընկերությունն առաջարկում է անհրաժեշտ կցամասեր:
- «ԱՐՄ ՊԼԱՍՏ» ընկերությունը առաջարկում է դռների և լուսամուտների ՊՎՔ շրջանակներ, ինչպես նաև 3 և 4 խցիկանի սեփական արտադրության դռներ և պատուհաններ: Շնորհիվ նորագույն գերմանական, ավստրիական և իտալական տեխնոլոգիաների և ժամանակակից արտադրական սարքավորումների կիրառման, ինչպես նաև՝ թողարկվող արտադրանքի լայն տեսականու, «ԱՐՄ ՊԼԱՍՏ» ընկերությունը ՊՎՔ-կոնստրուկցիաների շուկայում առաջարկում է բարձրորակ արտադրանք:
- Ընկերությունը պարբերաբար կատարում է շուկայի ուսումնասիրություն և հետևում շուկայի զարգացման տենդենցներին, որի արդյունքում՝ 2017թ., սկսել է կաթիլային ոռոգման համար նախատեսված Ø16 մմ և Ø20 մմ խողովակների արտադրությունը։ Տրամադրվում է խորհրդակցություն կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրման և կառուցման վերաբերյալ։
- ԱՐՄ ՊԼԱՍՏ ընկերության արտադրանքը համապատասխանում է ISO 9001:2008 ստանդարտին և լիովին բավարարում ГОСТ-ի և СНиП-ի պահանջները: Այս ամենը հաստատում են հավաստագրված փորձարկումները և համապատասխան վկայականները: