ԲԱԼԱՅԱՆ ՀԱՅԿ  ԶՈՐԻԻ  

093630600
ՀՀ ք.Երևան, «Երևան» բժշկական կենտրոն, Բագրատունյաց 1, Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոնի Հալաբյան մասնաճյուղ

ՀԱՅԿ  ԶՈՐԻԻ  ԲԱԼԱՅԱՆ  (ծնվ․1977թ․) վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, 2007 թ-ի մարտից մինչ օրս ղեկավարում է «Երևան» բժշկական կենտրոնի Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության  բաժանմունքը: 2012թ.-ի մայիսից առ այսօր  աշխատում է ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 2 ամբիոնում՝ որպես ասիստենտ, 2016թ-ից աշխատում է ԵՊԲՀ Ընդհանուր վիրաբուժության ամբիոնում՝ որպես ավագ դասախոս: Այժմ աշխատում է «Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոնի Հալաբյան մասնաճյուղում՝ որպես Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար:

2000թ.-ին ավարտել է Երևանի պետական  բժշկական համալսարանի Բուժական ֆակուլտետը:

2000-2003թթ. անցել է կլինիկական օրդինատուրա Առողջապահության ազգային  ինստիտուտի Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության ամբիոնում՝ ստանալով ընդհանուր վիրաբուժի որակավորում:

 2004 թ. Առողջապահության ազգային  ինստիտուտի Լապարոսկոպիկ վիրաբուժության ամբիոնի  կողմից ստացել է «Բժիշկ, լապարոսկոպիկ վիրաբույժ» որակավոում:

 2003-2005թթ. աշխատել է Երևանի թիվ 3 հիվանդանոցի Վիրաբուժության բաժանմունքում՝ որպես վիրաբույժ օրդինատոր:

 2005-2007թթ. աշխատել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժանմունքում՝ որպես ավագ օրդինատոր:

 2016 թվականի նոյեմբերից մինչև 2018թ սեպտեմբեր ղեկավարել է CMS Ժամանակակից վիրաբուժության կլինիկական լապարոսկոպիկ վիրաբուժության ծառայությունը:

2018-2022թթ. աշխատել է Արամյանց բժշկական կենտրոնում՝ որպես Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության  բաժանմունքի վարիչ, առաջին կլինիկայի ղեկավար:

2012թ. պաշտպանել է թեկնածուական թեզ «Ավագ տարիքային խմբի բարձր վիրահատական ռիսկով հիվանդների մոտ քիչ ինվազիվ վիրաբուժական միջամտությունների կիրառման արդյունքները սուր քարային խոլեցիստիտի դեպքում» թեմայով:

Մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին։

Հեղինակ է ավելի քան 30 գիտական աշխատանքի և հոդվածների ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան բժշկական ամսագրերում և հանդեսներում:

Մասնակցել է բազմաթիվ գիտական կոնգրեսների և կոնֆերանսների՝ նվիրված վիրաբուժության արդիական հարցերին:

Ռուսաստանի Դաշնության լապարոսկոպիկ վիրաբուժների ասոցիացիայի գործող անդամ է:

 ԵՊԲՀ-ի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս ԲԳԹ

Ամուսնացած է, ունի 3 զավակ: