ԱՂԱՋԱՆՈՎԱ ԵԼԵՆԱ ՄԻԽԱՅԻԼԻ
էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, 2008թ.-ից մինչ օրս ԵՊԲՀ-ի Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ։ 2011թ.-ից մինչ օրս ՀՀ ՊՆ կոնսուլտանտ-էնդոկրինոլոգն է, 2018թ-ից մինչ օրս՝ ՀՀ ԱՆ խորհրդատու՝ մանկական էնդոկրինոլոգիայի գծով:
1980-1990թթ. սովորել է ք. Երևան Դերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է ոսկե մեդալով:
1990-1996թթ. սովորել է ԵՊԲՀ-ի բուժական ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով:
1996-1999թթ. կլինիկական օրդինատուրա է անցել էնդոկրինոլոգիա մասնագիտությամբ:
1988-1990թթ. աշխատել է թիվ 5 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի մանրէազերծման կաբինետում՝ որպես մայրապետ, իսկ 1999-2000թթ.՝ Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի Ներքին հիվանդությունների թիվ 2 ամբիոնում `որպես ավագ լաբորանտ:
2001-2004թթ. աշխատել է Հանրապետական էնդոկրինոլոգիական դիսպանսերում`որպես բժիշկ-էնդոկրինոլոգ:
2002-2004թթ. եղել է Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի Ներքին հիվանդությունների թիվ 2 ամբիոնի, իսկ 2004-2005թթ՝ նույն բուհի Էնդոկրինոլոգիայի ամբիոնի ասիստենտ:
2002թ.-ին պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2005-2008թթ. եղել է Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ:
2005-2009թթ. աշխատել է <<Շենգավիթ>> ԲԿ-ում ` որպես կոնսուլտանտ-էնդոկրինոլոգ:
2012թ.-2018թ. եղել է ՀՀ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգը:
2014թ.-ին պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
2008թ.-ից մինչ օրս ԵՊԲՀ ֆակուլտետային խորհրդի, ներքին հիվանդությունների փորձագիտական հանձնաժողովի անդամ է:
2005թ.-ից մինչ օրս կլինիկական օրդինատորների Էնդոկրինոլոգիա առարկայի քննական հանձնաժողովի անդամ է:
2015թ-ին հիմնել է Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիա, որի նախագահն է:
Բազմիցս մասնակցել է մասնագիտական վերապատրաստման տարբեր դասընթացների Ավստրիայում, Շվեդիայում, ՌԴ-ում, Գերմանիայում, ՈՒկրաինայում, Վրաստանում, Հունգարիայում։
Հայկական էնդոկրինոլոգիական ասոցիացիայի վարչության անդամ է, օստեոպորոզի սեկցիայի նախագահ, Հայաստանի օստեոպորոզի ասոցիացիաների վարչության, Շաքարախտի ուսումնասիրության Եվրոպական, Եվրոպական Էնդոկրինոլոգիայի ասոցիացիաների անդամ է:
ՀՀ Առողջապահության նախարի կողմից արժանացել է պատվոգրի (2018թ)։