ԱՄԻՐԲԵԿՅԱՆ ԳՈՌ ԱՐԱՐԱՏԻ
ԱՄԻՐԲԵԿՅԱՆ ԳՈՌ ԱՐԱՐԱՏԻ (ք. Կիրովական), վիրաբույժ (պլաստիկ), 2014-ից մինչ օրս աշխատում է «Վանաձոր» ԲԿ-ի նեղ մասնագիտական բաժանմունքում` որպես պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ, 2013թ-ից մինչ օրս աշխատում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքում`որպես պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ, 2013թ-ից մինչ օրս ԵՊԲՀ Պլաստիկ վիրաբուժության ամբիոնում ավագ լաբորանտ է: 2013-2014թթ աշխատել է «Երևան» ԲԿ-ի Պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում` որպես պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ:
1993-2003թթ. սովորել է Վանաձորի հ. 20 միջնակարգ դպրոցում, 2002-2003թթ` ԱՄՆ-ի Նյու Յորքի Նիագարա Ֆոլսի ավագ դպրոցում:
2003-2009թթ. Սովորել է ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետում: 2009-2013թթ սովորել է ԵՊԲՀ-ի Պլաստիկ վիրաբուժության ամբիոնի կլինիկական օրդինատուրայում: 2013-2017թթ սովորել է ԵՊԲՀ-ի Պլաստիկ վիրաբուժության ամբիոնի ասպիրանտուրայում (ատենախոսության թեման` «Դեմքի շրջանի մաշկի քաղցկեղներից առաջացած փափուկ հյուսվածքային դեֆեկտների փակման արդյունքների բարելավումը»):
Տարբեր տեսակի արտադրական պրակտիկաներ է անցել Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրում, մասնավորապես` Հիվանդի խնամք, խնամել հիվանդին իր բուժման ընթացքում, Բուժքրոջ օգնական, վիրահատությունների և հիվանդի հետագա բուժման ընթացքում օգնության ցուցաբերում, բժշկի օգնական վիրաբուժական, թերապևտիկ և գինեկոլոգիական բաժանմունքներում, բժշկի օգնական գինեկոլոգիական, շտապ բուժօգնության և մանկական թերապևտիկ բաժանմունքներում:
2003թ-ի մարտ-ապրիլ ամիսներին որպես գրադարանավար կամավոր աշխատանք է տարել ԱՄՆ-ի Նյու Յորքի Գրենդ Այլենդի հասարակական գրադարանում, նույն թվականի մարտ ամսին` նաև Նիագարա Ֆոլսի կաթոլիկ եկեղեցում` օգնություն ցուցաբերելով եկեղեցական ամենօրյա աշխատանքում:
Հեղինակ է շուրջ տասը գիտական հոդվածի: