ԲԱԲԼՈՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՌՈՒԲԵՆԻ
ԲԱԲԼՈՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՌՈՒԲԵՆԻ (ծնվ․ 1974թ., ք. Երևան) մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
2003թ.-ից առ այսօր <<Էրեբունի>> բժշկական կենտրոնում՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ, 2015 թ. առ այսօր ԵՊԲՀ-ի Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր է։
1981-1991թթ սովորել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջն. դպրոցում,
1991-1997թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական գործ ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։
1997-2001թթ կլինիկական օրդինատուրա է անցել Մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ:
1997թ.-ին եղել է կլինիկական օրդինատոր Մոսկվայի ռուսական հետդիպլոմային ուսուցման ակադեմիայի N7 կլինիկական հիվանդանոցում, 1998թ.-ին՝ ԵՊԲՀ-ի Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիաի կենտրոնի Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնում, իսկ 1998-2001թթ՝ Աթենքի ազգային համալսարանի Ալեքսանդրիայի հիվանդանոցի Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնում։
2003թ-ին եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի ավագ լաբորանտ, 2004-2007թթ.՝ Երևանի պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության և գինեկոլոգիաի թիվ 1 ամբիոնի ասիստենտ, 2007-2015թթ.՝ նույն ամբիոնի դոցենտ։
2006թ. եղել է Քաթարի Համադ բժշկական կենտրոնի (Hammad MC) մանկաբարձ – գինեկոլոգ։
22.01.2003 թ. Աթենքում պաշտպանել է ատենախոսություն՝ ստանալով Աթենքի ազգային համալսարանի բժշկական գիտություների դոկտորի կոչում։
11.07.2003 թ. շնորվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ՀՀ ԲՈՀ-ի կողմից։
2013թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան ՀՀ ԲՈՀ-ի կողմից։
2003թ.-ից Հունաստանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ասոցիացիայի ակտիվ անդամ է (HSOG)։
2005թ-ից անդամակցում է Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական ասոցիացիային (ESGO-ի)։
2009 – 2015թ եղել է ΕNYGO-ի անդամ, Հայաստանի ներկայացուցիչ-անդամ։
2008 թ. եղել է Գինեկոլոգիական քաղցկեղի միջազգային ասոցիացիայի (IGCS), 2015թ-ից Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի (ՄԳՈՒԱՀԱ), 2015թ-ից՝ Ուլտրաձայնային մանկաբարձության և գինեկոլոգիայի միջազգային ասոցիացիայի (ISUOG) անդամ ։
Մասնակցել է մասնագիտական բազմաթիվ վերապատրաստումների (Ավստրիա, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Բելգիա, Ռուսաստանի Դաշնություն և այլուր):
Մասնակցել է ավելի քան 40 միջազգային կոնգրեսի և սեմինարի ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկրում։
Հեղինակ է ավելի քան 55 գիտական հոդվածի և անգլախոս ուսանողների համար նախատեսված “Gynecology for Student” ձեռնարկի:
Տիրապետում է անգլերենի, հունարենի, ռուսերենի, գերմաներենի: