ՖԱՆԱՐՋՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՎԻԿՏՈՐԻ
ՖԱՆԱՐՋՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՎԻԿՏՈՐԻ (ծնվ. 1960թ« Երևան), նյարդավիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 2010թ-ից մինչ օրս ԵՊԲՀ Նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, 2013թ-ից մինչ օրս ՀՀ ԱՆ գլխավոր նյարդավիրաբույժ, 2014թ-ից առ այսօր Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության կենտրոնի ղեկավար:
1978-1984թթ սովորել է ԵՊԲԻ Ընդհանուր բժշկության ֆակուլտետում, 1984-1985թթ` ԵՊԲԻ Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի կլինիկական օրդինատուրայում և իներնատուրայում: 1985-1986թթ սովորել է Մոսկվայի Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում` ստանալով նյարդավիրաբույժի որկավորում, 1986-1989թթ` նույն ինստիտուտի ասպիրանտուրայում: 1989թ պաշտպանել է «Կոլլատերալ շրջանառության կլինիկոֆիզիոլոգիական հետազոտությունը մեծ ուղեղի արտերիալ օղակում» թեմայով աստենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1990-1991թթ վերապատրաստվել է Կոլումբիայի համալսարանում (Նյու¬Յորք« ԱՄՆ), 1994թ Գիտական համագործակցություն է իրականացրել Ալբերտ¬Լյուդվիգի համալսարանի հետ (Ֆրեյբուրգ« Գերմանիա)
1999թ եղել է ԵՊԲՀ-ի Մանկավարժական անձնակազմի պրոֆեսիոնալ հմտությունների զարգացման ամբիոնի դասախոս:
2005թ, 2007թ, 2009թ Գիտական համագործակցություն է իրականացրել և վերապատրաստվել Ջորջիայի նյարդավիրաբուժության ինստիտուտում (Մեյկոն« Ջորջիա« ԱՄՆ):
2010 թ պաշտպանել է «Գլխուղեղի արյան շրջանառության քանակական բնութագիրը նյարդավիրաբուժական պաթոլոգիայով հիվանդների մոտ» թեմայով ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 2011թ` պրոֆեսորի կոչում:
1986-1989թթ եղել է է Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտում` որպես նյարդավիրաբույժ, 1989-1994թթ ԵՊԲՀ-ի Նյարդաբանության ամբիոնի ասիստենտ:
1994-2002թթ եղել է ԵՊԲՀ-ի Նյարդաբանության ամբիոնի դոցենտ« նյարդավիրաբուժության կուրսի ղեկավար, 2002-2010թթ` նույն համալսարանի նյարդավիրաբուժության կուրսի վարիչ:
2010-2014թթ ղեկավարել է իր իսկ հիմնած ԵՊԲՀ-ի թիվ 1 Ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության կլինիկան:
Մի շարք միջազգային կազմակերպությունների անդամ է, մասնավորապես` Հայաստանի նյարդավիրաբույժների ասոցիացիա (1995թ), ՈՒղեղի հետազոտության միջազգային կազմակերպություն(IBRO) (1996թ), Ուղեղի հետազոտության միջազգային կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի նախագահություն (IBRO) (2003թ), ՌԴ անոթաբանների և անոթային վիրաբույժների ասոցիացիա (2012թ), Ինտերվենցիոն կարդիոլոգիայի և էնդովասկուլյար ռադիոլոգիայի հայկական ասոցիացիա (2012թ), ԵՆԱ (EANS) հետբուհական կրթական կոմիտե, «Վիրաբուժություն¦ մասնագիտական խորհուրդ, ԵՊԲՀ հոգեբարձուների խորհրուրդ (2016թ):
1997-98թթ ճանաչվել է Տարվա մարդ (Քեմբրիջի Կենսագրական կենտրոն, Անգլիա), 1998թ նրա անունն ընդգրկվել է 20-րդ դարի նշանավոր մարդկանց ցանկում (Քեմբրիջի կենսագրական կենտրոն, Անգլիա): 1999թ-ից ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր է:
2005թ և 2010թ պարգևատրվել է ԵՊԲՀ-ի «Ոսկե մեդալ»-ով, 2010թ-ին` Ֆրիտյոֆ Նանսենի անվան «Ոսկե մեդալ»-ով: 2013թ-ին ստացել է ՀՀ Նախագահի մրցանակ, 2016թ-ին ճանաչվել է Տարվա լավագույն բժիշկ:
2019թ արժանացել է <<Որակի նշան>> մրցանակի:
Հեղինակ է 150 գիտական աշխատանքի և 1 մենագրության: