ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՎԱՐԴԳԵՍԻ

+374 91 347617 (բջջ.)
Բժշկական գենետիկայի եվ առողջության առաջնային պահպանման կենտրոն, Հայաստան, Երևան, Աբովյան փող., 34/3 շենք

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՎԱՐԴԳԵՍԻ, (ծնվ. 1975թ, Արտաշատ), գենետիկ, ընտանեկան բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, 2010-ից մինչ օրս աշխատում է Երևանի բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում` որպես մանկաբույժ և գենետիկ:

1999թ. ավարտել է ԵՊԲՀ-ի Մանկաբուժության ֆակուլտետը, 2001թ.-ին` նույն համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կլինիկական օրդինատուրան:

2001-2004թթ. եղել է ԵՊԲՀ թոքաբանության ամբիոնի ասպիրանտ:

2004-2006 թթ. եղել է ՀՀ ՊՆ Ռազմաբժշկական անձնակազմի ղեկավար:

2007-2010թթ. եղել է ԵՊԲՀ Մարդու ֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ:

2009 թ.-ից մինչ օրս մասնակցել է մի շարք վերապատրաստումների, մասնավորապես` «Դեպի առողջություն», ՀՀ ԱՆ, «Մանկաբուժության համալսարանի արդի հիմնախնդիրները», ՀՀ ԱՆ, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիա, «Առողջապահության առաջնային բժշկական համակարգում ոչ վարակիչ հիվանդությունների արդյունավետ փորձ», ՀՀ ԱՆ, «Ընտանեկան առողջության ակադեմիա» ՀԿ, «ԿՆՀ-ի ֆունկցիոնալ խանգարումների բուժման ժամանակակից մեթոդները», ՀՀ, Մետաբոլիկ սինդրոմ - XXI դարի խնդիր, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա, Ընտանեկան բժշկության 4-րդ միջազգային համագումար, Ընտանեկան Բժիշկների Թագավորական Քոլեջ, ԵՊԲՀ, ՌԴ ԱՆ Եվրասիայի ընտանեկան բժիշկների ասոցիացիայի II միջազգային համաժողով, Մանչեսթերի Դիսմորֆոլոգիայի դասընթաց, Մանչեսթերի համալսարանի Գենետիկ բժշկության ամբիոն, «Սիրտ-անոթային հիվանդությունների ունեցող պացիենտների մոտ սարտանների և ստատինների օգտագործումը ըստ միջազգային ստանդարտների» կոնֆերանս, հայկական բժշկական ասոցիացիա, «Գենետիկական խորհրդատվության հմտություններ առողջապահության համար», Փլայմաուս Համալսարան, «Ժամանակակից հակաբիոտիկային թերապիա», ԵՊԲՀ, Օստեոպորոզի 9-րդ միջազգային համաժողով, Օստեոպորոզի հայկական ասոցիացիա, Օստեոպորոզի միջազգային հիմնադրամ, ՀՀ ԱՆ, «Պոլիկլինիկաներում հակաբիոտիկ բուժման ժամանակակից հիմնահարցերը», Աստելաս, «Անպտղության ուրոլոգիական տեսակները, էրեկտիլ դիսֆունկցիաներ», ԵՊԲՀ, Օստեոպորոզի 8-րդ միջազգային համաժողով, Օստեոպորոզի Միջազգային Հիմնադրամ ,«Սեմիոտիկա եւ ժառանգական հիվանդությունների կլինիկական ախտորոշում» դասընթաց, Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ, Միացյալ Թագավորության Կլինիկական Գենետիկայի Կազմակերպության (CGS) միջազգային դասընթաց:

2014թ. արժանացել է «Տարվա մանկաբույժ- գենետիկ» մրցանակի:

Մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների և վերապատրաստումների:

Հեղինակ է 18 գիտական աշխատության և հոդվածի: