ՂՈՒԿԱՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՆՎԵՐԻ
Ղուկասյան Նորայր Նվերի
Մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, 2003թ-ից մինչ օրս աշխատում է «Էրեբունի» ԲԿ-ում՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ, 2015թ-ից՝ ավագ մանկաբարձ-գինեկոլոգ, 2019թ-ից մինչ օրս՝ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ, 2011թ-ից մինչ օրս Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի ասիստենտ բժիշկ է։
1997-2003թթ սովորել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Բուժական գործ ֆակուլտետում։
2003-2007թթ կլինիկական օրդինատուրա է անցել ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում՝ մանկաբարձ-գինեկոլոգ մասնագիտացմամբ։
2007-2011թթ սովորել է ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի ասպիրանտուրայում, պաշտպանել ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտականն աստճիան։
Մասնակցել է վերապատրաստման բազմաթիվ դասընթացների և կոնֆերանսների ինչպես ՀՀ-ում, այնպես էլ՝ արտասահմանում։