ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՅՈՒՐԻ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՅՈՒՐԻ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ (ծնվ․ 1957թ․ ք․ Երևան), վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1993թ-ից մինչ օրս ղեկավարում է Երևանի <<Էրեբունի>> ԲԿ-ի Լաբորոսկոպիկ վիրաբուժության բաժինը, 1997թ-ից մինչ օրս համատեղում է նաև նույն ԲԿ-ի Վիրաբուժության գծով փոխտնօրենի պաշտոնը, 2011թ-ից մինչ օրս Երևանի Մ․ Հերացու անվ․ բժշկական համալսարանի թիվ 3 վիրաբուժական ամբիոնի պրոֆեսոր է։
1975-1981թթ սովորել է Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական ինստիտուտի Բուժական ֆակուլտետում։
1981-1982թթ ինտերնատուրա է անցել Երևանի թիվ 8 հիվանդանոցում՝ վիրաբուժություն մասնագիտությամբ։
1982-1984թթ ծառայել է Խորհրդային բանակում։
1984-1987թթ աշխատել է Չարենցավանի քաղաքային հիվանդանոցում՝ որպես վիրաբույժ։
1987-1993թթ ղեկավարել է Չարենցավանի քաղաքային հիվանդանոցի Վիրբուժական բաժանմունքը։
1992թ առաջին անգամ Հայաստանում կատարել է լաբորոսկոպիկ վիրաբուժություն Չարենցավանի քաղաքային հիվանդանոցում։
1994թ պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2001թ պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
2002-2011թթ եղել է ԱԱԻ Էնդոկրին վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր։
Վերապատրաստումներ է անցել Ավստրիայում (Վիենա, Ֆելդկիրխ, 1990-1994թթ), Շվեյցարիայում (Դավոս, 1994թ), ԱՄՆ-ում (1996-1999թթ, UCLA), Ֆրանսիայում (Փարիզ, 1997թ)։
Բազմիցս պարգևատրվել է պատվոգրերով և շնորհակալագրերով ինչպես «Էրեբունի» բժշկական կենտրոնի, այնպես էլ՝ առողջապահության նախարարի կողմից:
2012թ․ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է <<Մ. Հերացի>> շքանշանով:
2012թ. Ճանաչվել է ՀՀ տարվա լավագույն վիրաբույժ, շնորհվել է «Տարվա բժիշկ» մրցանակ:
Հեղինակ է 68 գիտական հոդվածի և աշխատության, <<Լեղապարկի հեռացումը որովայնադիտումով>> դասագրքի: