ԿԱԼԵՆՏԵՐՅԱՆ ՀՐԱՆՏ ԶԱՎԵՆԻ
ԿԱԼԵՆՏԵՐՅԱՆ ՀՐԱՆՏ ԶԱՎԵՆԻ (ծնվ․ 1958թ) նեոնատոլոգ, 2011թ-ից մինչ օրս ղեկավարում է «Մուրացան» ՀՀ Մանկաբուժական և նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքը, 2013թ-ից մինչ օրս Երևանի գլխավոր նեոնատոլոգն է, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը, 2006թ-ից մինչ օրս ԵՊԲՀ նեոնատոլոգիայի ամբիոնի ասիստենտ է։
1975-1982թթ սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանի Մանկաբուժության ֆակուլտետում։
1982-1986թթ ածխատել է Սպիտակի բժշկական կենտրոնում՝ որպես մանկաբույժ։
1986-1988թթ ուսանել է Լենինգրադում՝ Մանկական ռեանիմատոլոգիա և անեսթեզիոլոգիա մասնագիտությամբ, իսկ 1995թ-ին՝ Նյու Յորքի Քորնելի բժշկական քոլեջում։
1989-1997թթ ղեկավարել է «Արաբկիր» բժշկական կենտրոնի Մանկաբուժական ինտենսիվ թերապիայի բաժանմունքը, իսկ 1997-2011թթ՝ <> Մանկաբուժական և նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքը։
ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգՄասնագիտական վերապատրաստումներ է անցել Օնասիսի սրտային վիրաբուժության բաժանմունքում (2003թ), Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի շտապ բժշկության բաժանմունքում(2006թ), ԱՄՆ-ի Մանկական հիվանդանոցում (2017թ), մասնակցել է Եգիպտոսում տեղի ունեցած Նեոնատոլոգիայի միջազգային սեմինարին (2008թ)։
2010-2013թթ եղել է UNICEF-ի «Նորածնային խնամք և ինտենսիվ թերապիա» ծրագրի ղեկավար, 2015թ-ից ղեկավարում է USAID-ի «Նորածնային խնամքի ծառայությունների բարելավումը Հայաստանում» ծրագիրը։
2002-2013թթ եղել է ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգը։
Հեղինակ է 28 հոդվածի, համահեղինակ՝ 3 դասագրքի և 5 ուղեցույցի։