ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ ԷՄԻԼԻ
ԳՐԻԳՈՐԻ ԷՄԻԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ (ծնվ․ 1957թ, Երևան) դիմածնոտային պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, 1999թ-ից առ այսօր ղեկավարում է Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցի Դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքը և «Modern Implant Medicine» բժշկական կենտրոնը:
1974-1979թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի Ստոմատոլոգիական ֆակուլտետում:
1979-1980թթ. ինտերնատուրա է անցել Երևանի թիվ 3 Ստոմատոլոգիական պոլիկլինիկայում:
1984թ. ուսանել է Մոսկվայի Դեմքի պլաստիկ վիրաբուժության գիտահետազոտական կենտրոնում:
1986թ. մասնակցել է բաժանմունքի ղեկավարների որակավորման դասընթացների Լենինգրադի Բժիշկների կատարելագործման ինստիտուտի Վիրաբուժական ստոմոտալոգիայի ֆակուլտետում:
1989-1991թթ. սովորել է Դիմածնոտային վիրաբուժության տարածաշրջանային համալսարանում (Նանտ, Ֆրանսիա),1996թ.-ին՝ Հիվանդ երեխաների հոսպիտալում (Տորոնտո, Կանադա):
1998թ. բժշկական պրակտիկա է անցել համալսարանին կից Սուրբ Լուկայի հիվանդանոցներում՝ Մարսել, Բրյուսել և Համբուրգ քաղաքներում:
1980-1982թթ. աշխատել է Կամոյի կենտրոնական տարածքային հոսպիտալի Նորատուսի բժշկական ամբուլատորիայում:
1982-1986թթ. եղել է Երևանի թիվ 4 մանկական կլինիկական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչը:
1986-1991թթ. դիմածնոտային վիրաբույժ է եղել Երևանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցում, 1991-1993թթ.՝ Երևանի թիվ 2 մանկական կլինիկական հիվանդանոցում:
1993-1999թթ. ղեկավարել է Ա. Միքայելյանի անվ. վիրաբուժության ինստիտուտի Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը:
1996թ. պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի կոչում:
Գանգա-դիմածնոտային վիրաբույժների եվրոպական ասոցիացիայի» («EACMFS») ակտիվ անդամ:
Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի հիմնադիր անդամ:
Հեղինակ է ավելի քան 50 գիտական աշխատանքի: