

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԷԴՈՒԱՐԴԻ
Կիրակոսյան Կարինե Էդուարդի մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ- էնդոկրինոլոգ, ռեպրոդուկտոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, 2018 թ-ից մինչ օրս Հայ-իսրայելական վերարտադրողական բժշկության կլինիկա, «Աստղիկ» ԲԿ, ռեպրոդուկտոլոգիայի բաժնի ղեկավար, 2020թ-ից մինչ օրս ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս:
1993-2000 Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարան:
2000-2002 Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան, Կլինիկական օրդինատուրա «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ:
2003-2005 առկա ասպիրանտուրա, Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան:
2010 Հեռակա դոկտորանտուրա Մոսկվայի Մանկաբարձության և գինեկոլոգիայի տարածաշրջանային հետազոտական ինստիտուտ:
2011-2018 «Շենգավիթ» ԲԿ, Մարդու վերարտադրողական առողջության կլինիկայի վարիչ:
Մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների ինչպես ՀՀ-ում, այնպես էլ՝ արտասահմանում:
Հեղինակ է 38 գիտական աշխատանքի: