ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԻԼԵՆ ԵՂԻՇԻ
ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԻԼԵՆ ԵՂԻՇԻ (ծնվ․ 1955թ, Ուկրաինա) սրտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, 1993թ-ից մինչ օրս Երևանի Նորք-Մարաշ պետական բժշկական կենտրոնի վիրաբուժական ծառայության ղեկավար, Երևանի բժշկական համալսարանի 1-ին Վիրաբուժական ամբիոնի դասախոս, ԱԱԻ Սրտային վիրաբուժության ամբիոնի գիտաշխատող։
1972-1979թթ սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի Բուժական գործ ֆակուլտետում։
1979-1980թթ ինտերնատուրա է անցել Երևանի Մալաթիա ԲԿ-ում ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ։
1982-1987թթ սովորել է Մոսկվայի Փոխպատվաստման և արհեստական օրգանների ազգային գիտահետազոտական կենտրոնի բարձրագույն դպրոցում։
1987-1988թթ սովորել է Համամիութենական սրտային վիրաբուժության գիտահետազոտական կենտրոնի Երևանյան մասնաճյուղում։
1989-1990թթ մասնագիտական վերապատրաստում է անցել Հարավսալավիայի Բելգրադի ,,DEDINJE,, սրտաբանական հիվանդանոցում։
1980-1981թթ աշխատել է Թալինի շրջանային կլինիկական հիվանդանոցի Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում՝ որպես վիրաբույժ։
1981-1993թթ աշխատել է Համամիութենական սրտային վիրաբուժության գիտահետազոտական կենտրոնի Երևանյան մասնաճյուղում։
Հեղինակ է սրտաբանությանը վերաբերող շուրջ 40 հրատարակված աշխատանքի։