ՄԱՇՈՒՐՅԱՆ ՆՈՒՆԵ ՌԱԶՄԻԿԻ

+374-11-66-77-88
«Աստղիկ» ԲԿ, Հայաստան, Երևան, Դանիել Վարուժանի փող., 28 շենք

ՄԱՇՈՒՐՅԱՆ ՆՈՒՆԵ ՌԱԶՄԻԿԻ, բժիշկ-ճառագայթաբան, 2016թ․-ից մինչ օրս աշխատում է «Աստղիկ» ԲԿ-ում՝ որպես բժիշկ-ճառագայթաբան։

1987-1993թթ. սովորել է Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի Բուժական ֆակուլտետում։

1995-1996թթ. Կլինիկական օրդինատուրա է անցել ՀՀ ԱՆ Ավդալբեկյանի անվ. Առողջապահության ազգային ինստիտուտում` Ճառագայթային ախտորոշում մասնագիտությամբ։

1997-2010թթ. եղել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի (վերանվանված Մամոգրաֆիայի կենտրոն), իսկ 2010-2015թթ.՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկ-ճառագայթաբան։

Մասնակցել է վերապատրաստման բազմաթիվ դասընթացների ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկրում։

1998թ.-ից մինչ օրս Ճառագայթային ախտորոշման հայկական բժշկական ասոցիացիայի, 2011թ.-ից մինչ օրս՝ Ռադիոլոգների եվրոպական միության, 2008-2012թթ. Ճառագայթային ախտորոշման հայկական բժշկական ասոցիացիայի խորհրդի, 2015թ.-ից մինչ օրս՝ Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի անդամ է։