ՔԱՐԱՄՅԱՆ ՆԵՐՍԵՍ ՍԱՄՎԵԼԻ
ՆԵՐՍԵՍ ՍԱՄՎԵԼԻ ՔԱՐԱՄՅԱՆ ուռուցքաբան-ռադիոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, 2019թ-ից «ԻՐԱ մեդիքլ գրուպ» ՓԲԸ ճառագայթային կենտրոնի ռադիացիոն ուռուցքաբան, 2021թ-ից ՀՀ ԱՆ ակադ. Ս. Խ. Ավդալբեկյանի անվ. ԱԱԻ «Ուռուցաբանություն» ամբիոնի պրոֆեսոր։
1987-1994թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Բուժական գործ ֆակուլտետ
1996-1998թթ. ՀՀ ԱԱԻ, կլինիկական օրդինատուրա Ուռուցքաբանություն և ռադիոթերապիա մասնագիտություններով
2004թ Բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
2016թ Բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան
1994-1998թթ Հայաստանի Կարմիր խաչի ընկերություն, բժշկական ծրագրերի ղեկավար
1998-2019թթ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, Ճառագայթային ուռուցքաբանության բաժին, ճառագայթային ուռուցքաբան
2009-2019թթ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ
2019-2021թթ ՀՀ ԱՆ Ս. Խ. Ավդալբեկյանի անվ. առողջապահության ազգային ինստիտուտ, Ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ
2019թ-ի հունվարից ԲՈԿ-ի 061 «Մանկաբարձություն, գինեկոլոգիա և ուռուցքաբանություն» մասնագիտացված գիտական խորհրդի անդամ:
2014-2016թթ Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն (IAEA), «Ռադիոթերապիայի պահանջարկի և ծառայությունների որակի հիմնավորված գնահատում» համակցված հետազոտական ծրագիր, գլխավոր գիտաշխատող
Հեղինակ և համահեղինակ է 103 հրատարակված հոդվածների ու ամփոփագրերի
1998թ-ից Թերապևտիկ ճառագայթային ուռուցքաբանների եվրոպական միության լիիրավ անդամ
2004թ-ից Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի լիիրավ անդամ
2004թ-ից Հայկական բժշկական ասոցիացիայի լիիրավ անդամ
2004թ-ից Ռադիացիոն ուռուցքաբանության և ռադիոլոգիայի հայկական ասոցիացիայի լիիրավ անդամ
Վերապատրաստումներ
1998–2015թթ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) 8 ուսուցողական դասընթաց (Հոլանդիա, Իսպանիա, Լեհաստան, Ռուսաստան, Թուրքիա, Չեխիա)
2005թ, 2007թ, Ճառագայթային ուռուցքաբանության և ռադիոթերապիայի կլինիկա (3 և 4 ամիս, Գերմանիա, Լայպցիգ)
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) 6 ծրագրի՝ կապված Հայաստանում ռադիացիոն ուռուցքաբանության զարգացման հետ
2013թ Ամերիկյան-ավստրիական հիմնադրամի Զալցբուրգում անցկացված “Oncology B: Genitourinary Cancers” սեմինար
2020թ. ՀՀ ԱՆ ակադ. Ս. Խ. Ավդալբեկյանի անվ. ԱԱԻ, Ուռուցաբանություն ամբիոն, Ուռուցքաբանության արդի հարցեր