ՔԱՄԱԼՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԱՇՈՏԻ
Քամալյան Տիգրան Աշոտի
Անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, 2014թ. առ այսօր «Վլ. Ավագյանի անվ. ԲԿ»-ի անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, անոթային վիրաբույժ, 2016թ. առ այսօր «Սլավմեդ» ԲԿ-ի, անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար, 2019թ․ առ այսօր ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի Հանրային առողջության ամբիոնի դասախոս, 03․2021թ-ից առ այսօր Երևանի գլխավոր անոթային վիրաբույժն է։
1997-2003թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի Բուժական ֆակուլտետում։
2003-2006թթ Կլինիկական օրդինատուրա է անցել ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյան անվ. ազգային առողջապահության ինստիտուտի Նեղ վիրաբուժական առարկաների ամբիոնում` անոթային վիրաբույժ մասնագիտությամբ
2010-2011թթ եղել է ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի Նեղ վիրաբուժական առարկաների ամբիոնի հայցորդ:
2011-12.2012թթ եղել է ԵրՊԲՀ Հետդիպլոմային ֆակուլտետի Սիրտանոթային վիրաբուժության ամբիոնի հայցորդ։
2006թ աշխատել է Վլ. Ավագյանի անվ. ԲԿ-ում՝ որպես անոթային վիրաբույժ։
2006-2008թթ եղել է ՀՀ Զինված ուժերի N զորամասի բուժ.ծառայության պետ, բուժծառայության լեյտենանտ։
2009-2011թթ աշխատել է Վլ. Ավագյանի անվ. ԲԿ-ում՝ անոթային վիրաբույժ։
2011-2014թթ եղել է Վլ. Ավագյանի անվ. ԲԿ-ի վիրահատական բլոկի վարիչ։
27․09․-09․11․2020թ Արցախյան երկրորդ պատերազմի և մարտական գործողությունների մասնակից, ԱՀ ՊԲ Մարտունու հոսպիտալ։
Մասնակցել է ավելի քան երեք տասնյակ վերապատրասումների ինչպես հայրենիքում, այնպես էլ՝ արտերկրում։
Անդամակցում է Եվրոպայի անոթային վիրաբույժների ասոցիացիայի երիտասարդական միությանը, Ֆլեբոգների և անգիոլոգների հայկական ասոցիացիային, Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի խորհրդին։
Ֆլեբոլոգների և անգիոլոգների հայկական ասոցիացիայի գիտական քարտուղարն է, եղել է «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր խորհրդի անդամ, գիտական քարտուղար
Հեղինակ կամ համահեղինակ է թվով 21 գիտական հոդվածի և ավելին քան 30 բանավոր զեկույցի:
Պարգևատրվել է մի շարք պատվոգրերով ու շնորհակալագրերով։