ՍԱՖԱՐՅԱՆ ԱԼԼԱ

+374-91-474901, +374-60-651206
Դանիել Վարուժանի 28ա, 0032, Երևան, Հայաստան

ՍԱՖԱՐՅԱՆ ԱԼԼԱ սրտաբան, թերապևտ, 2016-ից «Աստղիկ» բժշկական կենտրոնի թերապևտիկ ծառայության ղեկավարն է։

1978-1984թթ սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում։

1984-1985թթ անցել է ինտերնատուրա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտում՝ Թերապիա մասնագիտությամբ։

1989-1990թթ. անցել է մասնագիտացում որպես սրտաբան  
Սրտաբանության Գիտահետազոտական Ինստիտուտում, այնուհետև 1990-1991թթ.՝ Առողջապահության Ազղգային Ինստիտուտի ուղեգրով որակավորման բարձրացման դասընթացներ կլինիկական սրտաբանության և էլէկտրոկարդիոգրաֆիայի գծով  «Էրեբունի» Բկ-ի սրտաբանական բաժանմունքում:

1985-1994թթ աշխատել է Հրազդանի կենտրոնական մարզային հիվանդանոցում՝ 1985-1989թ. որպես թերապևտ, այնուհետև ՝ որպես սրտաբան։

1994-2012թթ աշխատել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում՝ որպես սրտաբան։

2012-2016թթ աշխատել է «Դելտա կլինիկ» բժշկական կենտրոնում՝ որպես սրտաբան։

Մասնակցել է վերապատրաստման բազմաթիվ դասընթացների, սիմպոզիումների և կոնգրեսների ինչպես ՀՀ-ում, այնպես էլ՝ արտերկրում։

1998թ.-ից Սրտաբանների հայկական ասոցացիայի անդամ: