ՍԱՐԳՍՅԱՆՑ ՆԱՐԻՆԱ ԿՈՆՍՏԱՆՏԻՆԻ
ՍԱՐԳՍՅԱՆՑ ՆԱՐԻՆԱ ԿՈՆՍՏԱՆՏԻՆԻ վարակաբան, լյարդաբան, բժշկական գիտությունների թակնածու, ՀՀ ԱՆ խորհրդատու ինֆեկցիոն հիվանդությունների գծով, 1998-ից՝ բժիշկ-վարակաբան «Նոր Արաբկիր» բժշկական կենտրոնում, 2018-ից՝ «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնում։
1990-1996 թթ սովորել է Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետում։
1996-1999թթ կլինիկական օրդինատուրա է անցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ «Ինֆեկցիոն հիվանդություններ» մասնագիտացմամբ։
1999-2007թթ եղել է ասիստենտ ԵՊԲՀ Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում։
2007-2009թթ ղեկավարել է ԵՊԲՀ Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնը։
2010-2018 թթ եղել է «Արմենիկում» կլինիկական կենտրոնի վարակաբան։
2016-2019թթ աշխատել է «Բժիշկներ առանց սահմանների, Ֆրանսիա» կազմակերպությունում՝ որպես լյարդաբան։
Մասնակցել է ավելի քան հարյուր միջազգային վերապատրաստումների։
«World Journal of Hepatology» խմբագրական խորհրդի անդամ է։
Հեղինակ է թվով 138 (54 անգլերեն)՝ ներառյալ 15 ռուսերեն և 72 միջազգային հրատարակությունների և միջազգային կոնֆերանսներում ներկայացված 33 պոստերային զեկույցների։