ՍԱՐԿԱՎԱԳՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐՊԻՍԻ
ՍԱՐԿԱՎԱԳՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐՊԻՍԻ (ծնվ․ 1955թ, ք․ Երևան) վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, 1992թ.-ից մինչ օրս ղեկավարում է Երևանի <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> ԲԿ-ի Կրծքային վիրաբուժության բաժանմունքը։ 2007թ.-ից ԵՊԲՀ-ի Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնի դոցենտ է։
1962-1972թթ. սովորել է Երևան թիվ 78 միջնակարգ դպրոցում։
1972-1978թթ սովորել է ԵՊԲԻ-ի Բուժական գործ ֆակուլտետում, 1978-1979թթ.՝ նույն բուհի ինտերնատուրայում՝ վիրաբուժություն մասնագիտությամբ։
Սովորել է ԱՄՆ-ի Բոստոնի և ՌԴ Սանկտ-Պետերբուրգի բժշկական համալսարանների ասպիրանտուրաներում։
1978-1982թթ աշխատել է Արագածի և Արարատի շրջանային հիվանդանոցներում՝ որպես վիրաբույժ, 1982-1992թթ. եղել է Երևանի <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> ԲԿ-ի Կրծքային վիրաբուժության բաժանմունքի օրդինատոր։
2006թ.-ին պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1996-2007թթ. եղել է ԵՊԲՀ-ի Ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնի ասիստենտ։
2010թ.-ից Եվրոպայի կրծքային վիրաբույժների ասոցիացիայի անդամ է։
Պարգևատրվել է ՀՀ ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով (2005թ.), ՀՀ նախագահի՝ <<Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալ>>-ով (2006թ.), ՀՀ ՊՆ <<Մարշալ Բաղրամյան>> մեդալով (2007թ.), ՀՀ նախագահի մրցանակով (2014թ.)։
Հեղինակ է շուրջ 56 տպագիր աշխատանքի։