ՂԱԶԱՐՅԱՆ ՍԵԹ ԿԱՍԻԿԻ
ՍԵԹ ԿԱՍԻԿԻ ՂԱԶԱՐՅԱՆ պլաստիկ վիրաբույժ, 2000թ. առ այսօր “Էրեբունի” ԲԿ, պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայություն, պլաստիկ վիրաբույժ, 2004թ.առ այսօր Ուկրաինայի «Մոցարտ» պլաստիկ վիրաբուժության կլինիկա, պլաստիկ վիրաբույժ, 2010թ. առ այսօր «Դա Վինչի» պլաստիկ վիրաբուժության և էսթետիկ բժշկության կլինիկա, պլաստիկ վիրաբույժ։
1983-1989թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
1986-1989թթ. Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի պլաստիկ և վերականգնողական միկրովիրաբուժության բաժանմունքի բուժակ:
1989-1990թթ. Արարատի մարզի, ք. Արարատի Բ.Ս.Մ. վիրաբույժ
1990-1996թթ. Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի պլաստիկ և վերականգնողական միկրովիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ
1996-2000թթ. Երևանի թիվ 1 համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կենտրոնի վերականգնողական միկրովիրաբուժության բաժանմունքում՝ պլաստիկ վիրաբույժ
Մասնակցել է վերապատրաստման բազմաթիվ դասընթացների ինչպես ՀՀ-ում, այնպես էլ՝ արտասահմանում։
Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի անդամ
Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների եվրոպական ասոցիացիայի անդամ
Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների ինտերնացիոնալ կոնֆեդերացիայի անդամ:
Հեղինակ է 106 գիտական հոդվածի, որոնք տպագրվել են հայկական, ռուսական, հարավսլավյան, հունական, թուրքական, վրացական ամսագրերում և մեկ հայտնագործության՝ «Մեծ, ազատ, մաշկափակեղային թիակային լաթի ձևավորումը դոնորական վերքի առաջնային կարով»։