ՈՍԿԱՆՅԱՆ ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆԻ
ՈՍԿԱՆՅԱՆ ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆԻ, վնասվածքաբան-օրթոպեդ, բ/ծ փոխգնդապետ, 2018թ.-ից մինչ օրս ղեկավարում է ՀՀ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկան:
2004թ. ավարտել է ԵՊԲՀ-ի Ռազմաբժշկական ֆակուլտետը՝ ստանալով «Բուժական գործ զինված ուժերում» որակավորում:
2004-2005թթ. ավարտել է ինտերնատուրան՝ Ընդհանուր պրակտիկայի բժիշկ մասնագիտությամբ:
2008-2011թթ. ավարտել է կլինիկական օրդինատուրան՝ Վնասվածքաբանություն–օրթոպեդիա մասնագիտությամբ:
2016թ. վերապատրաստվել է Ռուսաստանի Դաշնության Ս.Մ.Կիռովի անվան ռազմաբժշկական ակադեմիայում:
2005-2008թթ. ծառայել է Լեռնային ուսումնական կենտրոնում՝ որպես բուժկետի պետ-բժիշկ։
2011-2012թթ. եղել է ԼՂՀ ՊԲ Տանկային բրիգադի բուժծառայության պետ։
2012թ. ղեկավարել է ԼՂՀ ՊԲ Կենտրոնական հոսպիտալի Վնասվածքաբանության բաժինը։
2014-2016թթ. եղել է ԼՂՀ ՊԲ Մեխակավանի հոսպիտալի հրամանատար։
2016-2018թթ. ղեկվարել է ՀՀ ՊՆ Բանակային կորպուսի բուժծառայությունը։
Մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների։
Պարգևատրվել է «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալով, «ՀՀ ԶՈՒ Անբասիր ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով, «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալներով, «Մայրական երախտագիտության» մեդալով, «Մխիթար Հերացի» կառավարական մեդալով: