Մամուլը մեր մասին

...
Հայտնի են՝ «Տարվա բժիշկ, տարվա բուժկենտրոն» անվանակարգում մրցանակաբաշխություն հաղթողների անունները
27.12.2022
Share with your friends

«Որակի նշան» ընկերությունը դեկտեմբերին «Աղաբաբյանս» ռեստորանային համալիրում կազմակերպել էր «Տարվա բժիշկ, տարվա բուժկենտրոն» անվանակարգում մրցանակաբաշխություն։ 

 

«Տարվա լավագույն բուժկենտրոն»-ներ ճանաչվեցին ՀՀ ԱՆ այրվածքաբանության ազգային  և «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնները, իսկ Սևանի ու «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոնը»-ները`  որպես մարզային լավագույն հաստատություններ: 

 

«Տարվա լավագույն վիրաբուժության կլինիկա» անվանակարգում մրցանակ ստացավ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի Վիրաբուժության կլինիկան: 

 

«Տարվա լավագույն ուռուցքաբան» է ճանաչվել «Իրա Մեդիքլ Գրուպի» բժշկական կենտրոնի ավագ ճառագայթային ուռուցքաբան Ներսես Քարամյանը։

 

 «Տարվա լավագույն մարզային էնդոսկոպ եւ ընդհանուր վիրաբուժության ծառայություն» անվանակարգում մրցանակ է ստացել «Մարտունու բժշկական կենտրոնի» համապատասխան բաժանմունքը:

 

Իրենց «Որակի նշանը» ստացան նաև «Dօctor Face» ստոմատոլոգիայի և էսթետիկ բժշկության կենտրոնը, «Հայբրիդ» լաբորատորիան։ 

 

Իսկ  «Տարվա լավագույն էնդոկրին ծառայություն» անվանակարգում մրցանակի արժանացավ «Նաիրի» բժշկական կենտրոնի էնդոկրին ծառայությունը:  


«Միջազգային ստանդարտներին համապատասխան բժշկական կենտրոն» անվանակարգում՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնը։   

 

«Առողջապահության ոլորտում լրջագույն նվաճումներ գրանցած գերդաստան» անվանակարգում մրցանակ է ստացել Օկոևների ընտանիքը:  

 

«Տարվա լավագույն  պտղաբերության կենտրոն» է ճանաչվել «Ֆերթիլիթի Սենթր» Պտղաբերության կենտրոնը: 

 

«Տարվա լավագույն դիմածնոտային վիրաբուժական բաժանմունք» անվանակարգում լավագույնն է ճանաչվել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը: 

 

«Նյու մեդ» բժշկական կենտրոնի պլաստիկ, ռեկոնստրուկտիվ վիրաբուժության, միկրովիրաբուժության բաժանմունքն էլ արժանացել է «Տարվա լավագույն պլաստիկ, ռեկոնստրուկտիվ վիրաբուժության, միկրովիրաբուժության բաժանմունք» մրցանակին:

 

«Տարվա լավագույն օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք» անվանակարգում էլ`«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքը:

 

«Տարվա լավագույն կրծքային և ընդհանուր վիրաբուժության ծառայություն» անվանակարգում հաղթել են Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի կրծքային և ընդհանուր վիրաբուժության ծառայությունը, Միքայելյանի անվան  վիրաբուժության ինստիտուտի կրծքային վիրաբուժության բաժանմունքը: 

 

Վանաձորի Գևորգ Նիկողոսյանի անվան  «Դենս» ատամնաբուժական կլինիկան լավագույնն է ճանաչվել «Մարզային լավագույն ատամնաբուժական կենտրոն» անվանակարգում:

 

«Տարվա լավագույն գլաուկոմայի բաժանմունք» անվանակարգում «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» աչքի կլինիկայի գլուկոմայի բաժանմունքը: 
Ռազմահայրենասիրական գործում ունեցած կարևոր ավանդի համար`  

 

«Զինվոր հայրենյաց» անվանակարգում հետմահու պատվոգրի արժանանացավ Հայկ Հակոբյանը։ Մրցանակը ստացավ հերոսի մայրը՝ Էլմիրա Հակոբյանը։

 

Նյութի սկզբնաղբյուրը՝   www.newinfo.am

Նյութի հղումը՝   https://newinfo.am/am/Post/46231?fbclid=IwAR3JPXFfKAoq0roeO-tJ-_KyO53ig13MFjOxIuzOzCtyptlxlC2Fm9nFOYg