Մամուլը մեր մասին

...
«Որակի նշան 2022՝ տարվա լավագույն ապրանքանիշ և հանրային ծառայող» մրցանակակիրները
27.12.2022
Share with your friends

Նոյեմբերի 5-ին Դուբայի Hyatt Regensy բարձրակարգ հյուրանոցի սրահներից մեկում կայացավ «Հայկական որակ» մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ԱՄԷ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը, Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը եւ Արցախի ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Անդրանիկ Գասպարյանը։ 

Հայկական բրենդերի վարկանիշը ու տեղական արտադրանքի պահանջարկը շուկայում ուսումնասիրող «Որակի նշան» ընկերությունը 2022 թ. «Լավագույն» անվանակարգում մրցանակակիր ճանաչեց 19 գործարարի եւ երկու համայնքային կառավարչների` տարբեր մարզերից։

«Որակի նշան» ընկերության տարվա առաջատարները ճանաչվեցին «ՕՎԱԼ ՓԵՔ» ընկերությունը, «Դերժավա» ապրանքների խումբը ներկայացնող ապրանքանիշը, «Բաղրամյան ալյուր» ընկերությունը, «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ն, «Պատրիոտներ» թեյերի արտադրությունը, «Ջինջ» ընկերությունը, «Էկոսենս» հետազոտությունների լաբորատոր ցանցը, «Ատամ» էսթետիկ կենտրոնը, «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը, Իջևանի գինու-կոնյակի գործարանը, Լուսակերտի «Էլիտ» թռչնաֆաբրիկան, «Ֆլեշ» ընկերությունը, ՀՀ Աուդիտորների պալատը, «Դիլի» կաթնամթերքի բրենդը, «Կապան» ՃՃՇ ընկերությունը, «Pro decor» դիզայներական ընկերությունը, «Arta tour» տուրիստական ընկերությունը, Արցախից «Հաթերք ֆուդ» մեղր արտադրող ընկերությունը և «Արմենիա» ՀԸ «Ժամը» լրատվական հաղորդումը։ Ի դեպ, այս անգամ մրցանակաբաշխության կազմկոմիտեն իր ուսումնասիրած ոլորտների ցանկում ներառել էր նաեւ արվեստի ճյուղը եւ առաջին մրցանակակիրը նկարչուհի Լուսինե Թելոյանը դարձավ` իր վառ ու յուրահատուկ կտավներով։

Համայնքային կառավարման ոլորտից, իրենց նախաձեռնողականության, համայնքային ակտիվ, մասշտաբային աշխատանքների կատարման համար, Տաշիր խոշորացված համայնքի ղեկավար էդգար Արշակյանն ու Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը դարձան տարվա մրցանակակիր։ Ի դեպ, նրանք երկուսն էլ իրենց պաշտոններում մի քանի անգամ վերընտրված համայնքապետեր են։

«Դուբայ-2022» մրցանակաբաշխության հաջորդ միջոցառումը նախատեսվում էր անցկացնել Ֆրանսիայում 2023 թ. տարեվերջին։ 

 

 

Նյութի սկզբնաղբյուրը՝ shamshyan.com 

Նյութի հղում ՝  https://m.shamshyan.com/hy/article/2022/11/08/1226120/