
Նորություններ
...
Հնարավոր է չգիրանալ ֆասթֆուդի օգտագործման պարագայում
28.01.2019

Գիտնականները հետազոտություն են կատարել մկների վրա: Կրծողներին բաժանել են երկու խմբի, որոցնից մեկի մկների մոտ հեռացրել են վիսֆաթինի հորմոնը: Այնուհետև մկներին կերակրել են նախ հավասարակշռված սննդով, այնուհետև ֆասթֆուդի պարբերաբար օգտագործմանը համապատասխան սննդակարգով:
Որոշ ժամանակ անց կրծողներին համեմատել են: Ինչպես պարզվել է՝ մկները, որոնց մոտ վիսֆաթինը չի հեռացվել գիրացել են, իսկ երկրորդ խմբի մոտ նույնիսկ ֆասթֆուդով սնվելու պարագայում չի ավելացել ճարպաքանակը: Բացի այդ երկրորդ խմբին պատկանող մկների օրգանիզմը ավելի լավ է կարգավորել արյան մեջ գլյուկոզայի աստիճանը:
Գիտնականներն ակնկալում են, որ իրենց հետազոտությունը թույլ կտա առաջ շարժվել ճարպակալման և մետաբոլիկ խանգարումների դեմ պայքարում: