
Նորություններ
...
Շվեյցարիայում սկսել են արտադրել պաղպաղակներ` գինիով և կոնյակով
28.01.2019

Շվեյցարիայի Վալե կանտոնում երեք քաղաքացիներ սկսել են արտադրել պաղպաղակ, որը կարող են միայն մեծահասակներն ուտել: Պաղպաղակները գինով և կոնյակով են: «Ալկոհոլային» պաղպաղակ վաճառելու գաղափարը ծնվել է դեռևս 2012 թ-ին:
Սառը «գինու աղանդերի» վաճառքի համար օրենսդրությունը որոշ սահմանափակումներ է դնում: Եթե ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 6.5 տոկոսը, այն չի կարելի վաճառել 16 տարեկանից ցածր երեխաներին:
Բացի այդ, ալկոհոլային պաղպաղակը` գինով, գարեջրով, կոնյակով, վիսկիով, վաճառվում է շատ երկրներում, այդ թվում` Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իռլանդիայում, Անգլիայում, Ճապոնիայում, Սինգապուրում: