Մեր մասին
Vorak.am կայքը իրենից ներկայացնում է հարթակ, որտեղ ներգրավված են գրեթե բոլոր ոլորտները: Այստեղ ներկայացված են բոլոր ընկերությունները՝ հյուրանոցներ, ռեստորաններ, անշարժ գույքի գործակալություններ, սնունդ արտադրող, ներմուծող կամ արտահանող կազմակերպություններ և այլն: Vorak.am կայքի առաքելությունը բոլոր ոլորտները՝ իրենց ապրանքատեսակներով ու գործունեությամբ առավել մանրամասն հաճախորդներին ներկայացնելն է։ Մեր կայքում անուն առ անուն կներկայացվի յուրաքանչյուր ընկերություն:
Սննդի ոլորտի համար կգործեն այլ չափանիշներ: Այստեղ յուրաքանչյուր ընկերություն կներակայացնի իր արտադրանքը, կկազմակերպվեն լաբորատոր փորձաքննություններ, տեղի կունենան համտեսներ: Բացի այդ նախատեսվում է դեկտեմբերի 20, 21 և 22-ին կազմակերպել ապրանքների ցուցահանդես-վաճառք:
Այս բոլոր գործողությունների հետ զուգահեռ Vorak.am կայքում կանցկացվի քվեարկություն, որի ընթացքում հաճախորդները կկարղանան քվեարկել իրենց նախընտրած կազմակերպության կամ ապրանքատեսականու օգտին: Տարեվերջին՝ դեկտեմբերի 22-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա քվեարկության արդյունքների ամփոփում և մրցանակաբաշխություն, որի ընթացքում առավել մեծ գնահատանքի արժանացած ընկերությունները կամ կազմակերպությունները կստանան <<Որակի նշան>> մրցանակ: