ԱԴԱՄՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԻՍՐԱՅԵԼԻ

<<Նաիրի>> բժշկական կենտրոն, Պարոնյան փ. 21 շ., 0015, Երևան, Հայաստան

ԱԴԱՄՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԻՍՐԱՅԵԼԻ  վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, 2004-ից մինչ օրս ղեկավարում է «Նաիրի» ԲԿ-ի I վիրաբուժական բաժինը, 2011-ից մինչ օրս Մխ Հերացու անվան ԵՊԲՀ Վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր  է։ 

1978-1984թթ սովորել է ԵրՊԲԻ բուժական ֆակուլտետում,  1984-1985թթ ինտերնատուրա է անցել Լենինգրադի Ռազմա-բժշկական ակադեմիայի Ընդհանուր վիրաբուժության ամբիոնում, 1987-1990թթ կլինիկական օրդինատուրա է անցել ՌՍՖՍՀ ք. Մոսկվայի ԲԿԿ վիրաբուժության ամբիոնում (Կապի նախարարության թիվ1 և թիվ 53 Շտապ օգնության հիվանդանոցների բազա)։

1994-1997թթ եղել է ՆՎ Սկլիֆոսովսկու անվ Շտապ օգնության ԳՀԻ ավագ գիտաշխատող։

2000-2004թթ եղել է Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժական բաժնի հիմնադիր և բաժնի վարիչ «Սուրբ Ներսես Մեծ» ԲԿ-ում (Իզմիրլյան ԲԿ) և ԵՊԲՀ թիվ 1 վիրաբուժության ամբիոնի դոցենտ։

1985-1987թթ աշխատել է Երևանի երկաթգծի հիվանդանոցում՝ որպես վիրաբույժ։

1987-1990թթ եղել է ՌՍՖՍՀ ք Մոսկվայի ԲԿԿ վիրաբուժության ամբիոնի գիտական ասիստենտ (Կապի նախարարության թիվ1 և թիվ 53 Շտապ օգնության հիվանդանոցների բազա)։

1990-1994թթ եղել է ՀՀ ակադ ՍԱվդալբեկյանի անվ ԱԱԻ Վիրաբուժական ամբիոնի գիտաշխատող։

1990-1994թթ ղեկավարել է 8-րդ կլինիկական հիվանդանոցի վիրաբուժական բաժինը։

1994-1997թթ եղել է Մոսկվայի ՆՎ Սկլիֆոսոոսկու անվ Շտապ օգնության ԳՀԻ Վիրաբուժական ամբիոնի ավագ գիտաշխատող։

1997-ից կազմակերպում և վարում է «Որավայնային վիրաբուժություն» թեմայով դասախոսություններ և սեմինարներ  ուսանողների, կլնիկիկական օրդինատորների համար։

1997-2000թթ եղել է «Շտապ օգնության» ԲԿ Էնդոսկոպիկ վիրաբուժության ծառայության հիմնադիրն ու ղեկավարը։

2000թ-ից կազմակերպում և վարում է «Լապարոսկոպիկ վիրաբուժություն» թեմայով գիտական և պրակտիկ դասընթացներ ուսանողների,կլնիկիկական օրդինատորների և բժիշկների համար։

Հեղինակ է 43 հրապարակման և 3 գյուտի և հեղինակային նորամուծության։