

ԱՎԱԳՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՎԼԱԴԻԿԻ
Ավագյան Գրիգոր Վլադիկի բժիշկ-ստամատոլոգ, 2002թ.-ից հանդիսանում է «Վ.Ա.Գ.-դենտ» ՍՊԸ համահիմնադիր, բժիշկ-ստոմատոլոգ, 2018թ.-ից՝ «Վ.Ա.Գ.-դենտ» ՍՊԸ տնօրեն, 2019թ.-ից հանդիսանում է «Վ.Ա.Գ.-լաբ» ժամանակակից ստոմատոլոգիական լաբորատորիայի համահիմնադիր, որտեղ գործում է cad/cam համակարգ, 2021թ.-ից հանդիսանում է COSMO-RAY-ի համահիմնադիր, որտեղ իրականացվում է 3D համակարգչային տոմոգրաֆիա և մատուցվում է բժշկական կոսմետոլոգիայի ծառայություն:
1975-1986թթ. սովորել է Հոկտեմբերյան շրջանի Արմավիր գյուղի միջնակարգ դպրոցում:
1988-1992թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի Ստոմատոլոգիական ֆակուլտետում
1992-1993թթ. ինտերնատուրա է անցել Ընդհանուր ստոմատոլոգիա մասնագիտությամբ:
1993-2002թթ. աշխատել է Արմավիր գյուղի բուժ. Ամբուլատորիայում՝ որպես բժիշկ-ստոմատոլոգ:
1998-2002թթ. համատեղությամբ աշխատել է Արմավիրի մանկական ստոմ. պոլիկլինիկայում՝ որպես բժիշկ-ստոմատոլոգ:
2006թ.-ին Գերմանիայի Մայնց քաղաքում վերապատրաստվել է իմպլանտոլոգիական մեթոդի կիրառման դասընթացի շրջանակներում:
2017թ.-ին Մադրիդում դարձել է FDI ACADEMY OF DENTISTRY INTERNATIONAL-ի անդամ՝ ակադեմիկ:
1999թ-ից հանդիսանում է ՀՍԱ-ի անդամ, 2008թ.-ից մինչ օրս ՀՍԱ-ի վարչության անդամ՝ Արմավիրի մարզի կողմից:
2012-2018թթ. Արմավիրի մարզպետի առողջապահության խորհրդի անդամ, մարզի գլխավոր մասնագետ:
2012թ.-ին պարգևատրվել է ՀՍԱ-ի «Ստոմատոլոգիայի նվիրյալ» ոսկե մեդալով:
2016թ.–ին առողջապահության նախարարի կողմից պարգևատրվել է պատվոգրով: