

ԵՍԱՅԱՆ ԼԱԶԱՐ ԿԱՌԼԵՆԻ
+374 (77) 422222 , +374 (55) 422222 , +374 (91) 422222
Հայաստան,ք․Երևան ,Նոր Նորքի 1-ին զանգված, Նանսենի փող., 7 շենք
ԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ, ՊՐՈՖԵՍՈՐ։ ՀՀ ԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՍՏՈՄԱՏՈԼՈԳ
Կենսագրություն
- 1976-1986 թ․ Երևանի թիվ 139 անգլիական թեքումով դպրոց
- 1987-1992 թ․ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինսիտուտ
- 1986-1987 թ. ք. Երևան, 8-րդ բուժմիավորման ծննդաբերական բաժանմունքի սանիտար
- 1992-1993 թ․ ք. Երևան, թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա, բժիշկ-ինտերն
- 1993-1999 թ․ ք. Երևան, թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա, բժիշկ ստոմատոլոգ-թերապևտ
- 1998-2004 թ․ ք. Երևան, թիվ 14 պոլիկլինիկա, բժիշկ ստոմատոլոգ-թերապևտ
- 1999-2003 թ. ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի ասիստենտ
- 2004-2006 թ. ք. Երևան, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկա, բժիշկ- ստոմատոլոգ
- 2004-2006 թ․ ք. Երևան, թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական կլինիկա` ղեկավար և գլխավոր բժիշկ
- 2006-2007 թ․ ք. Երևան, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկա` ստոմատոլոգիական բաժանմունքի վարիչ
- 2006-2007 թ․ ք. Երևան, Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ
- 2006 թ.-ին ք. Երևան, թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար
- 2007-2010 թ. ԵՊԲՀ-ի ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ
- 2010 թ. մարտ-օգոստոս ք. Երևան, «Արզ-ստոմ կենտրոն», փոխտնօրեն
- 2011 թ. մայիս-օգոստոս Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոն` ամբիոնի վարիչ, թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար
- 2010 թ. - առ այսօր ք. Երևան, «ԿԼԱՆՍԵ» բժշկական ստոմատոլոգիական կենտրոն` հիմնադիր և տնօրեն
- 2010 թ.-ից առ այսօր - ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ
- 2011 թ. - առ այսօր ԵՊԲՀ ստոմատոլոգիական մասնագիտությունների մեթոդական հանձնաժողովի նախագահ
- 2011 թ.-ի օգոստոսի 25-ից ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան
Գիտական գործունեություն
- 1995 թ.-ից ավելի քան 60 գիտական հոդվածների և 9 մեթոդական հանձնարարականների հեղինակ
- 1996 թ.-ից «Երևան-Քեմբրիջ քույր քաղաքների ասոցիացիայի» առողջապահության և պրոֆիլակտիկայի բաժնի ղեկավար
- 1998 թ.-ից զանազան բարեգործական ակցիաների համահեղինակ և մասնակից
- 1998 թ.-ից մի շարք միջազգային համագումարների, գիտաժողովների, ինչպես նաև ձեռքի հմտության դասընթացների մասնակից
- 2009 թ. մայիսի 21-ից 23-ը կյանքի կոչեց «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն» ասոցիացիայի առաջին միջազգային վեհաժողովը, որի շրջանակներում կազմակերպվեցին նաև ձեռքի հմտության դասընթացներ
- 2009 թ.-ից ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի լիիրավ անդամ
- 2008-2010 թ. «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիա»` նախագահ
- 2001 թ.-ից բազմաթիվ անգամ ավարտական քննությունների պետական հանձնաժողովների անդամ և նախագահ
- 2006 թ.-ից մեթոդական տարբեր հանձնաժողովների անդամ
- 2000 թ.-ից «Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիա»` վարչության անդամ, երիտասարդության հարցերով բաժնի ղեկավար
- 2001 թ. թեկնածուական ատենախոսության պաշտպանություն
- 2003 թ. ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ
- 2004 թ. դոկտորական ատենախոսության պլան-անոտացիայի հաստատում
Պարգևներ
- 2005 թ.-ին պարգևատրվել է «Մ.Հերացու անվան Ոսկե մեդալ»-ով
- 2008 թ.-ին` ՀՀ առողջապահության նախարարի «Շնորհակալական պատվոգրով»
- 2010 թ.-ին` «Ստոմատոլոգիայի նվիրյալ» ոսկե մեդալով
- 2015 թ.-ին՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրով