

ԱԼՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍՊԱՐՏԱԿԻ
ԱԼՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍՊԱՐՏԱԿԻ վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների թեկնածու, 2012թ-ից մինչ օրս <<Ս․ Աստվածամայր>> ԲԿ-ի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժնի վարիչն է։
1995թ ավարտել է ԵՊԲՀ-ի Մանկաբուժության ֆակուլտետը։
1995-1998թթ կլինիկական օրդինատուրա է անցել Սանկտ-Պետերբուրգի պետական մանկական բժշկական ակադեմիայի Մանկական վիրաբուժության ամբիոնում՝ Մանկական վիրաբուժություն մասնագիտությամբ։
1998-2002թթ եղել է Սանկտ-Պետերբուրգի մանկական բժշկական ակադեմիայի Մանկական վիրաբուժության ամբիոնի ասպիրանտ։
2005թ Սանկտ-Պետերբուրգում պաշտպանել է ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1994-1995թթ եղել է Երևանի №1 մանկական հիվանդանոցի Արատավոր նորածինների վերակենդանացման բաժնի բուժակ։
1998-1999թթ աշխատել է Սանկտ-Պետերբուրգի №32 վնասվածքաբանական կենտրոնում՝ որպես վնասվածքաբան։
1997-2004թթ եղել է Սանկտ-Պետերբուրգի №7 մանկական պոլիկլինիկայի մանկական վիրաբույժ։
2002-2004թթ եղել է Սանկտ-Պետերբուրգի Գ.Ա. Ալբրեխտի անվան բժշկասոցիալական փորձաքննության, պրոթեզավորման և հաշմանդամների վերականգման գիտահետազոտական կենտրոնի Մանկական բաժնի օրթոպեդ-վնասվածքաբան։
2005թ-ից «Ս․ Աստվածամայր» ԲԿ-ի միկրովիրաբույժ-վնասվածքաբան է, մանկական վիրաբույժ։
Մասնակցել է բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մասնավորապես՝ Մոսկվա (ՌԴ), Սանկտ-Պետերբուրգ (ՌԴ), Կուրգան (ՌԴ), Մարսել (Ֆրանսիա), Զալցբուրգ (Ավստրիա)։