ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՐՏԻՆԻ
Best Life հայ-ճապոնական բկ-ի գլխավոր բժիշկ, ինվազիվ սրտաբան
Հանդիսանում է՝
️ Հայաստանի սրտաբանական ասոցիացիայի անդամ
️ Հայաստանի ինտերվենցիոն սրտաբանության ասոցիացիայի խորհրդի անդամ
Եվրոպական սրտաբանների ասոցիացիայի անդամ
️ Եվրոկովկասյան ինտերվենցիոն սրտաբանների համաժողովների մշտական խոսնակ
Պարգևատրվել է՝
Ոսկե մեդալ՝ Փաստավավերագրական Միջազգային Ակադեմիայի կողմից
Որակի նշան՝ առողջապահության զարգացման ոլորտում ունեցած մեծագույն վաստակի, մարդասիրության և բարեխիղճ աշխատանքի համար
Տարվա լավագույն բժիշկ՝ Համազգային վստահության խորհրդի կողմից
Կյանք փրկող բժիշկ՝ Հայաստան-Արցախ համահայկական ամսագրի կողմից՝ ներանոթային վիրաբուժության ոլորտում նորարար մեթոդների ներդրման և զարգացման համար
Բժիշկն ունի շուրջ 15 տարվա աշխատանքային փորձ, որի ընթացքում կատարել է 5000 և ավելի վիրահատություն։
Կարեն Համբարձումյանը ՀՀ-ում միակ բժիշկն է, ով տիրապետում է սրտի կոնորար անոթների ստենտավորմանը՝ լուծվող ստենտի միջոցով։
«Բժշկության մեջ ամենակարևոր բանը նաև կանխարգելելն է։» - այս սկզբունքով է առաջնորդվում բժիշկը։