

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԽՈՐԵՆ ՄԱՐՏԻՆԻ
ՊԵՏՐՈՍՅԱՆ ԽՈՐԵՆ ՄԱՐՏԻՆԻ (ծնվ․ 1972թ, ք․ Երևան), բժիշկ-օրթոպեդ, 2010թ.-ից մինչ այժմ «Աստղիկ» բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի վարիչն է։
1989-1995թթ սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետում։
1995-1998թթ կլինիկական օրդինատուրա է անցել N8 բժշկական միավորման Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքում։
1998-2002թթ եղել է «Մալաթիա» ԲԿ-ի վնասվածքաբանական կետի վարիչ:
2002թ-2010թթ.ղեկավարել է «Մալաթիա» ԲԿ-ի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքը։
Մասնակցել է որակավորման բարձրացման շուրջ չորս տասնյակ դասընթացների և գիտաժողովների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մասնավորապես՝ Իտալիայում, Կորեայում, Ավստրիայում, Եգիպտոսում, Ռուսաստանում, Վրաստանում
Անդամակցում է Հայկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության ասոցիացիային (2009թ), AO-ի Trauma ասոցիացիային (2018թ)
Հեղինակ և համահեղինակ է տարբեր գիտական հանդեսներում հրապարակված շուրջ 10 հոդվածի։