Մամուլը մեր մասին

...
Տարվա հանրային ծառայող և Տարվա ապարանքանիշ. Ովքեր են 2022-ի լավագույնները
26.12.2022
Share with your friends

Տարվա հանրային ծառայող և Տարվա ապարանքանիշ

«Որակի նշան» կազմակերպությունը, ամփոփելով տարին, դեկտեմբերին «Աղաբաբյանս» ռեստորանային համալիրում կազմակերպել էր մեծ մրցանակաբաշխություն։

Կատարված ուսումնասիրությունների արդունքում <<Որակի նշանի>> են արժանացել տարբեր ոլորտների առաջատար ընկերություններ, բժշկական կենտրոններ, ինքնակառավարման մարմինների ղեկավարներ  և իրենց ոլորտում ուրույն ձեռագիր ունեցող անհատներ:

Տարվա մարզպետ է ճանաչվել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ «Մարզային կառավարման լավագույն մոդելի մշակում, հանրային աշխատանքներում ակտիվ ներգրավվածություն, բարեխիղճ  աշխատանք»  անվանակարգում հաղթող են  Քաջարանի համայքի ղեկավար Մանվել Փարամազյանը,  Լոռի Բերդ համայնքի ղեկավար և ավագանու անդամ Արայիկ Ներսիսյանը։ Կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հակոբ Մխիթարյանը ներկայացրեց մյուս մրցանակիրներին։ «Սպասարկման ոլորտում տարվա առաջատար սուպերմարկետների ցանց» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ծիրան սուպերմարկետների ցանցը։ Իրենց «Որակի նշանը» ստացան նաև «Մեղրու Ճանապարհա-շինարարական շահագործման ձեռնարկությունը»: Իրենց «Որակի նշանը»  ստացան նաև  «Մեղրու Ճանապարհա-շինարարական  շահագործման ձեռնարկությունը», <<Ալավերդու>>  բժկական կենտրոնը,  «Եղեգնաձոր» ջրօգտագործողների  ընկերությունը, «Սովթ Պապիրուս», «Մոսէքսո», «Vega Home», «Հոմլենդ», «Մառանիկ», «Դանդեսրտ», «Բայազետ», «Արմպլաստ»,  «Կաթնառատ» ընկերությունները և Աշոցքի պանրի գործարանը։ «Բեկոն պրոդուկտ», «Դարոյնք» ընկերություններն ու «Դիլիջան» գարեջրի գործարանը ևս մրցանակակիրների ցուցակում են։Մրցանակ ստացավ նաև «Նռենե» հայկական արտադրությամբ կոսմետիկան։ «Որակի նշան» մրցանակին արժանացավ «Աղաբաբյանս» ռեստորանային համալիրը: «Փորձագիտական ուսումնասիրությունների և լաբորատոր ստուգումների արդյունքում, որպես որակյալ ու անվտանգ հայկական արտադրանք ապահովող ընկերություն»  անվանակարգում աչքի են ընկել իրենց որակյալ արտադրատեսակի սպառմամբ և գեղեցիկ ներկայացմամբ` «Չրենի» չրերի գործարանը, «Գավառի հաց», «Լ-Ամելի», «Թումանյան նոթատետրերը», «Մարաշի սվիթս»  և «Լա Մեռոն»  ընկերությունները: «Որակի նշան» կազմակերպությունը նախատեսում է «Տարվա հանրային ծառայող, տարվա ապրանքանիշ -2023» մրցանակաբաշխությունը  իրականացնել Դուբայում։

 

Նյութի սկզբնաղբյուրը՝ www.1in.am

Նյութի հղում ՝  https://www.1in.am/3206288.html