Արաքս գյուղի նախկին անվանումը` Ներքին Ղարխուն: Գյուղը տեղակայված է Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից մոտ 9 կմ հարավ։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 905 մ բարձրության վրա։Արաքս է վերանվանվել 1946 թվականի հուլիսի 15-ին։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը եղել է ադրբեջանաբնակ, այնուհետ ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն։Ներկայիս բնակիչները հայերեն, որոնց նախնիների միմասը 1915-1920 թվականներին եկել է Սուրմալուի գավառից: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ և պտղաբուծությամբ։