Пресса о нас

...
Հայտնի են «Որակի նշան» մրցանակիրների անունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
17.01.2020
Share with your friends

Լաբորատոր փորձաքննությունների, սոցիոլոգիական հարցումների, հանրության, սպառողների շրջանում կատարված ուսումնասիրությունների, լրագրողական հետաքննությունների արդյունքում հայտնի են դարձել այս տարվա որակական ու մասնագիտական բարձր ցուցանիշներ արձանագրած մասնագետներն ու ընկերությունները:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 20-ին հանդիսավոր շքեղ արարողությամբ հնչեցին 2019թ.-ի «Որակի նշան» մրցանակիրների անունները: Նոր Հայաստան, նոր մտքեր, գաղափարներ, նոր ստարտափեր. «Մարզային կառավարման լավագույն մոդելի մշակում, հանրային աշխատանքներում ակտիվ ներգրավվածություն, բարեխիղճ աշխատանք» անվանակարգում մրցանակը տրվեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի:

«Քաղաքաշինության եւ հասարակական աշխատանքներում ակտիվ ներգրավվածություն, հանրային աշխատանքների արդյունավետ կազմակերպում եւ բարեխիղճ աշխատանք» անվանակարգում «Որակի նշան 2019» մրցանակը ստացավ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը: «Մասնագիտական բարձր պատրաստվածություն, հանրային ծառայության ոլորտում ցուցաբերած նվիրվածություն ու բարեխիղճ աշխատանք» անվանակարգում մրցանակը տրվեց Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավար, համայնքի զբոսաշրջային գոտու վերածվելուն մեծապես նպաստող, համայնքի բոլոր բնակավայրերին հավասար աչքով նայող ու աջակցող Հուսիկ Սահակյանին:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում ունեցած մեծագույն ավանդի, նորարարական ծրագրային լուծումների մշակման, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար» անվանակարգում մրցանակ տրվեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: «Որակի նշան» մրցանակ ստացան նաեւ «Երեւանի կապի միջոցներ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Մհեր Մարկոսյանը, Երեւանի շամպայն գինիների գործարանի գործադիր տնօրեն Ֆիամետա Հակոբյանը: «Բջնի» հանքային եւ «Նոյ» բնական աղբյուրի ջրերը եւս մրցանակ ստացան՝ որակական բարձր չափանիշների ապահովման եւ տնտեսության զարգացման գործում մեծագույն ավանդի համար: Մրցանակակիրների շարքը համալրեցին «Ստանդարտ Դիալոգ» ընկերության որակի պատասխանատու Հայկուշ Բադիկյանը, «Սեւանի հաց» գործարանի փոխտնօրեն Գրիգոր Սահրադյանը, «Օվալ Պլաստիկ» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Նարեկ Խալաթյանը, «Արմպլաստ» ընկերության տնօրեն Վարդան Հայրապետյանը, «Բաղրամյան ալրաղաց» գործարանի գործադիր տնօրեն Վլադիմիր Գասպարյանը, «Բանդիվան կաթ» ընկերության կոմերցիոն տնօրեն Գեւորգ Փուրթոյանը, «Աբռոմիթ» ընկերության տնօրեն Արտակ Նավասարդյանը, «Իգիթ» ընկրության կոմերցիոն տնօրեն Արամ Կռոյանը, «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Մուշեղ Հակոբյանը, «Գլորիա» ընկերության գործադիր տնօրեն Վազգեն Մարգարյանը, «Դալի« կահույքի սրահի հիմնադիր տնօրեն Էդուարդ Մանուկյանը, «Կատարո» գինու արտադրության համասեփականատեր Արամայիս Ավետիսյանը, «Արցախ բիո» պահածոների արտադրության Երեւանի մասնաճյուղի պատասխանատու Տիգրան Շիրինյանը:

«Ձեթի արտադրության ոլորտում բարձր որակական չափանիշներ ապահովող, ոլորտում մրցունակ արտադրանք թողարկելու եւ տնտեսության զարգացման գործում մեծագույն ավանդ ունեցող» անվանակարգում «Որակի նշան» մրցանակիր դարձավ «Ռեյփսիդ ձեթ» գործարանը, ի դեմս՝ Երեւանի մասնաճյուղի պատասխանատու Դավիթ Բարսեղյանի: «Արցախ կաթ» ընկերութան տնօրեն Արմո Հակոբյանը, «Արցախ բրենդի» ներկայացուցիչ Անուշ Օհանյանը, «Կարեն դենտ» ատամնատեխնիկական լաբորատորիան, «Մեդիտեք» բժշկական սարքավորումներ եւ հարակից պարագաներ մատակարարող ու սպասարկող ընկերությունը, «Best life» նորաբաց հայ-ճապոնական բժշկական կենտրոնը նույնպես ստացան «Որակի նշան» մրցանակեր: Մրցանակակիրներից բացի մրցանակաբաշխությանը ներկա էին նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, գործարարներ, արտադրողներ, բուժհաստատությունների ղեկավարներ, եւ այլք: © shamshyan.com https

 

Նյութի սկզբնաղբյուրը՝ shamshyan.com 

Նյութի հղում ՝ https://shamshyan.com/hy/article/2019/12/21/1143494/